Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՀՀ Տարածքի Միջով Արտատարածքային Միջանցք Պիտի Չըլլայ․ Ալէն Սիմոնեան

ՀՀ Տարածքի Միջով Արտատարածքային Միջանցք Պիտի Չըլլայ․ Ալէն Սիմոնեան

by MassisPost

«Իրենց համար շատ կարեւոր է իրենց արտագաւառի հետ կապը, որովհետեւ դա մի երկրից միւս մասը գնալն է, ու Հայաստանը իր վերաբերմունքը եւ առաջարկները դրա հետ կապուած նոյնպէս ներկայացրել է»։

Ազգային Ժողովին մէջ լրագրողնեու հետ ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսաւ ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեան։

«Մենք կարող ենք խօսել բեռների տեղափոխման մասին, եւ կարող է խօսք լինել քաղաքացիների մասին, որոնք կ’ուզենան մի կէտից միւս կէտը տեղափոխուել։ Դրանց բոլորի հետ կապուած ՀՀ-ը առաջարկներ է ներկայացրել։ Կազանի հանդիպման ժամանակ առաջարկ է քննարկուել, որը դրական մթնոլորտի մէջ է անցել, եւ հիմա դրա մանրամասներին ենք սպասում։ Եկէք բոլորիս համար կարեւոր բան հաստատենք. ինչ ճանապարհ էլ՝ լինի, իրենք դա անուանելու են միջանցք, նոյնիսկ եթէ զրոյ արտօնութիւն լինի»,- ըսաւ ան։

Խօսելով միջանցքի տրամադրման հնարաւորութեան մասին՝ ան ըսաւ. «Միջանցքը, որը չի լինի ՀՀ ինքնիշխանութեան ներքոյ, որը կը լինի մեր օրէնսդրութիւնից դուրս, մեզ համար անընդունելի է։ ՀՀ տարածքի միջով արտատարածքային միջանցք չի լինելու»։

Հարակից Նյութեր

Leave a Comment