2024 թուականին Հայաստան այցելած է 2 միլիոն 208 հազար 179 զբօսաշրջիկ:
Ամփոփելով պաշտօնավարման 100 օրը՝ այս մասին յայտնած է Զբօսաշրջութեան Կոմիտէի նախագահ Լուսինէ Գէորգեանը։
«Դա 4,6 տոկոսով աւելի քիչ է, քան 2023-ին, երբ ՀՀ է այցելել 2 միլիոն 316 հազար մարդ։ Ռուսաստանից ունենք նուազում, սակայն ունենք աճ եւրոպական եւ ասիական երկրներից, ինչի հաշուին զբօսաշրջութեան կշռոյթները նուազել են ընդամէնը 4,6 տոկոսով։
«ՌԴ-ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբօսաշրջիկ՝ ընդհանուր զբօսաշրջիկների 43 տոկոսը։ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբօսաշրջիկ՝ ընդհանուր զբօսաշրջիկների 13 տոկոսը»,- նշած է ան։
Լուսինէ Գէորգեանի խօսքով՝ 2019-ին Հայաստան եկած է 1,8 միլիոն զբօսաշրջիկ։
«Կարող ենք գրանցել 16 տոկոս աճ զբօսաշրջութեան ոլորտում՝ վերջին հինգ տարիների ընթացքում»,- յաւելած է ան։
Զբօսաշրջութեան Կոմիտէի նախագահին խօսքով՝ հինգ տարիներու նշաձողը սահմանած են 3 միլիոն զբօսաշրջիկի այցելութիւն Հայաստան եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ
կ’իրականացնեն։