Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յաղթեց Եղբայրութիւնը. Համահայկական Ձմեռնային Երկրորդ Խաղերը Աւարտած Են

Յաղթեց Եղբայրութիւնը. Համահայկական Ձմեռնային Երկրորդ Խաղերը Աւարտած Են

by MassisPost

Մարեցաւ Համահայկական ձմեռնունյին երկրորդ խաղերի կրակը. խաղերը աւարտած են:

Ջերմուկ քաղաքին մէջ կայացաւ Համահայկական խաղերու փակման պաշտօնական արարողութիւնը, որուն ներկայ էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերու կառավարական կազմակերպիչ կոմիտէի նախագահ Արայիկ Յարութիւնեան, Համահայկական խաղերու համաշխարհային խորհուրդի նախագահ Իշխան Զաքարեան եւ այլ պաշտօնեաներ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանի խօսքով` Համահայկական ձմեռնային երկրորդ խաղերը կրկին մէկտեղեցին աշխարհի տարբեր անկիւններու մէջ ապրող հայրենակիցները: «Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ խորհրդանիշ մեր համախմբուածութեան, հաւաքական ուժի ու անկոտրում կամքի: Ցանկանում եմ շնորհաւորել խաղերի բոլոր յաղթողներին, մրցանակակիրներին ու մասնակիցներին, որոնց նուիրումով կայացաւ համահայկական այս տօնը: Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցութեան, այլ՝ եղբայրութեան, համագործակցութեան եւ միասնականութեան ոգու դրսեւորման: Մասնակիցները ցոյց տուեցին, որ մարմնամարզը սոսկ յաղթանակների ու մետալների մասին չէ, այլ կամուրջ է, որը միաւորում է բոլորիս: Մեր պետութեան համար այս բարդ ժամանակաշրջանում նման միջոցառումները հզօր ազդակ են, որ միասին կարող ենք յաղթահարել որեւէ փորձութիւն: Այս խաղերը եւս մէկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբուելու, միասին արարելու եւ յաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի»,- ըսաւ նախագահը:

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment