ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան ֆէյսպուքեան իր էջով գրած է․
- Արեւմտեան Ատրպէյճանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբէյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Ատրպէյճան: Եթէ շատ են ուզում այլ տեղ փնտռել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտեան Ատրպէյճան:
- Արեւմտյեան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտյեան Հայաստան:
- Արեւելեան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւելեան Հայաստան:
- Ատրպէյճանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրաւունքների հարցը՝ «Արեւմտեան Ատրպէյճանի» խօսոյթի ներքոյ: Երբ Ատրպէյճանն օգտագործում է «Արեւմտեան Ատրպէյճանի փախստականների վերադարձի հարց» խօսոյթը, այս ձեւակերպման բերումով հէնց ինքը փակում է որեւէ քննարկման հնարաւորութիւն, որովհետեւ ակնյայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրաւունքի ենթակայ, ինքնիշխան պետութիւն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ատրպէյճանը նախ պէտք է հրաժարուի «Արեւմտեան Ատրպէյճանի» եւ այդ կարգի խօսոթներից:
- Նախորդ կէտում նշուած հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրաւունքը կասկածի տակ դնելով պաշտօնական Պաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետութեան դէմ անարգել յարձակում իրականացնելու հնարաւորութիւն:
- Տարածաշրջանում երկարատեւ կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու Հայաստանի Հանրապետութեան առաջարկը յստակ է.
ա) փոխադարձաբար հրաժարուել սրող խօսոյթներից,
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատուածում իրականացուած սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման յանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրայ շարունակել սահմանազատման գործընթացը,
գ) կնքել Խաղաղութեան պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,
դ) իրագործել «Խաղաղութեան Խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ատրպէյճան-Ատրպէյճան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ատրպէյճանական Հանրապետութեան տարածքով, համաձայն Քազանում տեղի ունեցած հանդիպման արդիւնքներով Հայաստանի կողմից Ատրպէյճանին ներկայացուած առաջարկների,
է) հրադադարի խախտումների հետաքննութեան համատեղ մեխանիզմ ներդնել,
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,
է) ամբողջ աշխուժութեամբ աշխատել գտնուելու վայրն անյայտ համարուող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրայ,
ը) հրաժարուել միմեանց նկատմամբ առաջադրուած պահանջներից, ներառեալ բայց ոչ միայն միջազգային դատական ատեաններում,
թ) աշխատել Խաղաղութեան պայմանագրի կէտերի ամբողջական եւ արդիւնաւէտ իրագործման վրայ,
ժ) սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման, քոթաւորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւաւորել,
ի) երկու երկրներից փախստականների հետ կապուած հարցերը քննարկել ամբողջութեան մէջ, խաղաղութեան հաստատումից յետոյ ձեւաւորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական յանձնաժողով,
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն: