Home ՀԱՅԱՍՏԱՆ Քովիտի Դրական Ախտորոշում Ունեցած Եմ, Պիտի Չմասնակցիմ Սան Փեթերպուրկի Մէջ Կայանալիք Գագաթաժողովին․ ՀՀ Վարչապետ

Քովիտի Դրական Ախտորոշում Ունեցած Եմ, Պիտի Չմասնակցիմ Սան Փեթերպուրկի Մէջ Կայանալիք Գագաթաժողովին․ ՀՀ Վարչապետ

by MassisPost

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան «Ֆէյսպուքի իր էջով յայտնած է, որ իր մօտ քովիտ ախտորոշուած է, եւ պիտի չմասնակցի Սան Փեթերպուրկի մէջ կայանալիք ԱՊՀ երկիրներու ղեկավարներու ոչ-պաշտօնական գագաթաժողովին։

«Երկուշաբթի՝ Դեկտեմբերի 23-ին, քովիտի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդէն բացասական է, եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական դրութեան:

«Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սան Փեթերպուրկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ-պաշտօնական գագաթաժողովին: Մինչեւ օրուայ վերջ որոշում կը կայացնեմ վաղը ԵԱՏՄ Բարձրագոյն Տնտեսական Խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերեալ»,- գրած է ան:

Ֆէյսպուքեան այլ գրառումով, աւելի ուշ, վարչապետ Նիկոլ Փաշինեան ըսած է. «Քովիտ քննութիւնս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կ’աշխատեմ որոշակի սահմանափակումներով»:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութին պիտի մեկնի Լենինկրատի մարզ՝ Դեկտեմբեր 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի նախագահութեամբ տեղի ունենալիք Եւրասիական Տնտեսական Բարձրագոյն Խորհուրդի նիստին։

Փութինի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքով յայտնել էր, որ Սան Փեթերպուրկի մէջ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի առանձին հանդիպում չի նախատեսուիր։

 

 

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment