Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան, ԱԺ իր ելոյթի ընթացքին դիմելով խորհրդարանական ընդդիմութեան, ըսաւ, որ երկու նորութիւն ունի:
«Ես երկու նորութիւն ունեմ, երկուսն էլ՝ լաւ: Առաջինն այն է, որ, ամենայն հաւանականութեամբ, դուք յաջորդ խորհրդարանում չէք լինելու: Երկորրդը՝ այսօրուայ իշխանութիւնն աւելի բարձր ձայներով Հայաստանում արդար, մաքուր, առանց փող բաժանելու ընտրութիւններով նորից դառնալու է իշխանութիւն»,- ընդգծեց Սիմոնեան: