Home Uncategorized Ընդդիմադիրները Կը Խօսին Բռնաճնշումներու Մասին, Բայց Պաստառներով Կը Կանգնին, Ինչ Կ’ուզեն՝ Կ’ըսեն. Յակոբեան

Ընդդիմադիրները Կը Խօսին Բռնաճնշումներու Մասին, Բայց Պաստառներով Կը Կանգնին, Ինչ Կ’ուզեն՝ Կ’ըսեն. Յակոբեան

by MassisPost

«Իրաւապահներն իրենց աշխատանքն են անում, ընդդիմութիւնն իր աշխատանքն է անում, երբ ուզում՝ հանրահաւաք է կազմակերպում»:

Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսաւ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Հրաչեայ Յակոբեան՝ անդրադառնալով լրագրողի դիտարկման, թէ ընդդիմութիւնը իշխանութիւնը կը մեղադրէ բռնաճնշումներու համար. 18-ամեայ աղջիկները կը տանին ոստիկանութիւն զէնք բռնելու կասկածանքով:

«Իրենք գնում են նախագահական նստավայրի դիմաց, տարատեսակ պաստառներով կանգնում, ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ խօսում են ուղիղ եթերում, ու դուք խօսում էք բռնաճնշումներից: Եթէ կան բռնաճնշումներ, ապա ինչպէ՞ս ստացուեց, որ բռնաճնշումների ներքոյ մարդիկ տարատեսակ պաստառներով նախագահականի դիմաց բողոքի շարժում են իրականցնում: Ձեր ասածն ու դա հակասում են իրար: Եթէ բռնաճնշումներ գործադրուէին, այդ արարքները չէին լինի, բայց երբ ուզում՝ բողոքի շարժում են անում, ինչ գրառումներով ասես՝ պաստառներ բարձրացնում»,- նկատեց Յակոբեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment