Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նախապէս 96% Ռազմատեխնիկական Համագործակցութիւն Կար ՌԴ-ի Հետ, Այժմ 10-էն Ցած Է, Ինչ Որ Մեր Յաջողութիւնն Է. Գրիգորեան

Նախապէս 96% Ռազմատեխնիկական Համագործակցութիւն Կար ՌԴ-ի Հետ, Այժմ 10-էն Ցած Է, Ինչ Որ Մեր Յաջողութիւնն Է. Գրիգորեան

by MassisPost

Եթէ անվտանգութեան ոլորտին մէջ շարք մը յաջողութիւններ ունինք, նոյնը կարելի չէ ըսել տնտեսութեան ոլորտին մասին:

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի քննարկման ժամանակ այս մասին յայտնեց Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը՝ նշելով նաեւ ձախողումները:

«Մեր ձախողումը, եթէ շատ պարզ ասենք առաջնային անվտանգութեան համակարգի մեխանիզմը սա է եղել՝ առաջնային սպառնալիքի դէպքում զանգել Մոսկուա, ուրիշ որեւէ տարբերակ չկար: Այժմ այդպէս չէ, այժմ որոշումները մենք ենք սկսել կայացնել սահմանազատումից սկսած, ծանր ու քննադատութիւնների արժանացող որոշումների մասին է խօսքը»,- ըսաւ ան:

Անդրադառնալով յաջողութիւններուն՝ Արմէն Գրիգորեան նշեց. «Յաջողություններից մէկը, որ յաճախ ենք նշում, ռազմատեխնիկական համագործակցութիւնն է: Նախկինում մենք 96 տոկոսից աւելի ռազմատեխնիակական համագործակցութիւն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր այդ թիւը 10 տոկոսից էլ ցածր է, ինչը վերջին 3-4 տարուայ քաղաքականութեան յաջողութիւնն է: Այսօր մենք ունենք մի քանի կարեւոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում, դրանցից մէկը Հնդկաստանն է, Ֆրանսան»,- ըսաւ ան:

ԱԽ քարտուղարը տեղեկացուց, որ կը փնտռեն նոր գործընկերներ, որ այդ ուղղութեամբ տարուող աշխատանքները ապելի արդիւնաւէտ ըլլան:

«Նաեւ նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրութեան մօտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պէտք է կարողանանք դա անել եւ ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծաւալը չի գերազանցի 20 տոկոսը»,- նշեց Գրիգորեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment