թեկնածու Տոնալտ Թրամփի վրայ յարձակումը։
«Նման բռնութեան արարքները տեղ չունեն ժողովրդավարական հասարակութիւնում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապէս գնահատում ենք: Տոնալտ Թրամփին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում», – X-ի իր էջոէ գրած է Փաշինեանը:
Յուլիս 13-ին կրակոցներ հնչած են Տոնալտ Թրամփի նախընտրական հանրահաւաքին ժամանակ. առնուազն երկու մարդ զոհուած է, այդ շարքին՝ ենթադրեալ յանցագործը, կան վիրաւորներ։ «Տոնալտ Թրամփի հետ ամէն ինչ կարգին է, անոր վտանգ չի սպառնար»,- փոխանցած են նախագահի հանրապետական թեկնածուի շտաբէն։
Համաշխարհային առաջնորդները եւս դատապարտած են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Տոնալտ Թրամփի վրայ յարձակումը: