Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը Յանձնած Է Ատրպէյճանին. ՀՀ ԱԽ Քարտուղար

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը Յանձնած Է Ատրպէյճանին. ՀՀ ԱԽ Քարտուղար

by MassisPost

Ռուսաստանը եկած է, յանձնած է Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանին ու վերադարձած է Ռուսաստան։ Լրագրողներու հետ զրոյցին այս մասին յայտնեց ՀՀ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։

«Երբ Հայաստանն ամբողջութեամբ կախուած էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկէք արձանագրենք, որ մինչեւ այս գոյութիւն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք յայտնուել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխութիւններով կայունութիւն բերել ու համոզուած ենք, որ այս փոփոխութիւնները կայունութիւն են բերելու»,- նշեց ան՝ խօսելով արտաքին քաղաքական ուղղութեան փոփոխութեան մասին։

Գրիգորեան պնդեց՝ Ռուսաստանը վերցուցած է Լեռնային Ղարաբաղը։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախուած էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ատրպէյճանին, յետոյ ետ գնացել, սա է ամբողջ իրականութիւնը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ըսաւ Գրիգորեան։

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնը 96 տոկոսէն իջած է 10 տոկոսէն ալ քիչ, եւ ատիկա եղած է Ռուսաստանի ընտրութիւնը։ Այս մասին ըսած է ՀՀ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղարը։

«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զէնք-զինամթերքը, մինչեւ այսօր էլ ամբողջութեամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զէնք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքուել են 2021 թուականին կամ 2022 թուականին»,- ըսած է ան՝ յաւելելով, որ Հայաստանը անոր վերաբերեալ բացատրութիւններ լսած է, որ հիմնական պատճառը Ուքրանիոյ հետ պատերազմն է։

Այն հարցումին, թէ ինչպէ՞ս պիտի զարգանան Հայաստանի ու Ռուսաստանի յարաբերութիւնները անվտանգային ոլորտին մէջ, ԱԽ քարտուղարը նշած է, որ այդ կախուած է, թէ Ռուսաստանը ինչպէս կ’արձագանգէ այն բոլոր խնդիրներուն, որոնք գոյութիւն ունին։

«Բայց նաեւ պայմանագրեր կան, որ 2021 թուականին են կնքուել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մէկ պաշտօնեայի ժամանակին ասուել է՝ եթէ Ռուսաստանը մեզ մատակարարի զէնք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաեւ դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- նկատած է ան։

«Մինչեւ այս պահը ձեռք բերուած բոլոր զէնքերն օգտագործուելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Տարածաշրջանի խաղաղութեան համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաեւ միջազգային գործընկերները կարող են աջակցել եւ շատ դէպքերում աջակցում են տարածաշրջանում կայունութեանը եւ խաղաղութեանը»,- նկատած է ան։

Հարակից Նյութեր

Leave a Comment