«Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թուականից յետոյ պէտք է եղել ձեր իշխանութիւնը պահելու համար, այսօր իրենց բերել էք որպէս ցոյցի առարկայ, 5 հազար դրամով ցոյցերի բերելու համար։ Էս ա ձեր քաղաքականութիւնը, ձեր համար ԼՂ ժողովուրդը եղել է, կայ եւ կը լինի իշխանութիւն պահելու միջոց»,- խորհրդարանին մէջ յայտնեց Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամաւոր Արմէն Ռուստամեանի այն դիտարկման, որ կառավարութիւնը պէտք է փոխէ իր ծրագիրը, քանի որ այդ ծրագրով խոստացած է ԵԱՀԿ Մինսքի խումբի շրջանակներուն մէջ Արցախի կարգավիճակի վերջնական յստակացում, խոստացած է ըլլալ Արցախի անվտանգութեան երաշխաւորը, բայց այդ ամէնը չէ իրականացուած։
«Պատին էիք դէմ տալիս, թէ ես չեմ թողնում, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից։ Բա որ ժողովուրդը դուրս գար, կարգավիճակը որտե՞ղ էր ստանալու։ Մեր յանձնառութիւնն էր [ԼՂ-ն պահելը], մենք իրանց ասել էիք ինչ պէտք է անել այդ խնդրի լուծմանը հասնելու համար․ դուք էիք, որ այս ամպիոնից, զանգելով ասում էիք՝ չէ, չանէք դա, կ’անէք ուղիղ հակառակը, վեր կացէք եկէք», – յայտնած է վարչապետը եւ յաւելած. «Հիմա էլ նոյնն ուզում էք ՀՀ ժողովրդի հետ անել, որ կոմսութիւնում (գուբերնա) թեմակալ առաջնորդներ լինէք, գնաք սարկաւագներ լինէք՝ խորաններին խունկ ծխելով՝ կայսրի տիրապետութեան ներքոյ»։