Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Պետական Շէնքերը Կը Պահպանուին՝ Հաշուի Առնելով Նոյեմբեր 9-ի Մահափորձը ԱԺ Նախագահին Նկատմամբ․ Ալեքսանեան

Պետական Շէնքերը Կը Պահպանուին՝ Հաշուի Առնելով Նոյեմբեր 9-ի Մահափորձը ԱԺ Նախագահին Նկատմամբ․ Ալեքսանեան

by MassisPost

«Եթէ այդ 400 հոգու մէջ ՔՊ-ի բարեկամներն ու հարազատներն են, բա՞ էլ ընդդիմադիր մարդ չկայ էս երկրում, եթէ էդ եղածն էլ արդիւնքում պարզուի, որ մեր բարեկամներն ու հարազատներն են, կը ներէք էլի, լուրջ չի»:

Այս մասին Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ ըսաւ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը՝ արձագանգելով հարցին, թէ կ’ըսեն՝ ՔՊ-ի բազմաթիւ հարազատներ կը մասնակցին շարժման, կը սպասեն, որ ճնշումները մեծնան:

«Մի քանի օր էլ ասում էին՝ ՔՊ-ից 3 պատգամաւոր է իրենց միացել, ո՞ւր են այդ պատգամաւորները, թէ էլի կուտ էր տալիս: Մարդկանց հաւաքել են, այդ փոքրաքանակ, բայց յարգարժան քաղաքացիներին հաւաքել են, ասում են՝ յայտարարութեան նախագիծը կը լինի, լո՞ւրջ էք ասում, համազգային էին անուանում շարժումը, ու դրա գագաթնակէտը պիտի լինէր յայտարարութեան նախագիծը, նոյնիսկ 36 ստորագրութիւն չկարողացան հաւաքել, որ իմփիչմենթի գործընթաց սկսեն: Բա խի՞ չեն սկսում իմփիչմենթի գործընթացը»,- ըսաւ Ալեքսանեան:

Դիտարկման, թէ կ’ըսեն՝ գնդակը իշխանութեան դաշտն է, առիթ կու տան դարձի գալու, ան պատասխանեց. «Ես իրենց եմ առիթ տալիս դարձի գալու, թող ապաշխարեն, թող գնան մոմ վառեն ու ապաշխարեն, ես էլ իրենց եմ այդ առիթը տալիս, յոյսով եմ՝ կ’օգտուեն, չնայած խիստ կասկածում եմ: Այնուամենայնիւ, եթէ գործընթաց են ուզում սկսել, իմփիչմենթի գործընթաց կայ, 36 ստորագրութիւն են հաւաքում, մուտք են անում Ազգային Ժողով, էդ խի՞ չեն կարողանում հաւաքել, իրենք չունեն 36 ստորագրութիւն»:

Հարցումին, թէ իշխող խմբակցութիւնը տեղակայուած ոստիկանական զօրքերու միջոցով կը պաշտպանուի՞, Ալեքսանեան նկատեց․ «Ես փողոցում քայլում եմ միայնակ՝ ի տարբերութիւն ընդդիմութեան, շարժման առաջնորդների։ Ինչ վերաբերում է պետական պահպանութեան տակ գտնուող շէնքերին, դրանք պահպանւում են՝ հաշուի առնելով Նոյեմբերի 9-ի մահափորձը ԱԺ նախագահի նկատմամբ, մի շարք լրատուականներ մտնելը, սերվերները ջարդելու կոչերը»։

Ըստ Ալեքսանեանի՝ այս օրերուն իշխանութիւնը կը լսէ մէկ հարցում․ «Ե՞րբ էք այդ մարդկանց հաւաքելու փողոցից։ Մենք էլ համբերատար բացատրում ենք մեր քաղաքացիներին»։

Հարակից Նյութեր

Leave a Comment