Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կ’ուզեմ Շնորհակալութիւն Յայտնել Ոստիկաններուն, Էվալա՜ Իրենց Համբերութեան, Որ Այդ Սադրանքներուն Կը Դիմանան. Սիմոնեան

Կ’ուզեմ Շնորհակալութիւն Յայտնել Ոստիկաններուն, Էվալա՜ Իրենց Համբերութեան, Որ Այդ Սադրանքներուն Կը Դիմանան. Սիմոնեան

by MassisPost

«Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ոստիկանութեանը՝ ջիղերի համար: էվալա՜ իրենց համբերութեանը, որ այդ սադրանքներին դիմանում են»:

Այս մասին լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ ըսաւ Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը:

«Երբ որ պատգամաւորները յայտարարում են, ասում՝ ուզում ենք գնանք, եւ իրենց ասւում է՝ այո, դուք կը գնաք, բայց ժողովրդին ասէք՝ ետ կանգեն, որ ձեր մուտքը հնարաւոր լինի, ասում են՝ դուք մեզ պայմաններ չդնէք: Երբ որ Բագրատ Գալստանեանը, չլինելով ԱԺ պատգամաւոր, լինելով Գանատայի քաղաքացի, ասում է՝ տէ, ես ուրեմն գնացի ու վրայ ա տալիս ոստիկաններին»,- ըսաւ Սիմոնեան:

Հարցումին, թէ իշխանութեան յոյսն ու ապաւէնը ոստիկանութի՞ւնն է, Սիմոնեանը պատասխանեց. «Չէ, մեր յոյսն ու ապաւէնը ժողովուրդն է»:

Հարակից Նյութեր

Leave a Comment