Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ 20 Օրուան Մէջ Երկիրը Լուծարեցին, Ժողովուրդը Բռնի Տեղահանութեան, Ունեզրկման Մատնեցին, Հիմա Հայաստա՞ն Կը Փրկեն. Աթանէսեան

20 Օրուան Մէջ Երկիրը Լուծարեցին, Ժողովուրդը Բռնի Տեղահանութեան, Ունեզրկման Մատնեցին, Հիմա Հայաստա՞ն Կը Փրկեն. Աթանէսեան

by MassisPost

«Ողբերգութիւն չէ, երբ նայում-տեսնում-ճանաչում ես, որ Արցախի «հականիկոլականների» մեծամասնութիւնը նոյնն է, որ 2018թ. Ապրիլ-Մայիս ամիսներին Հանրապետութեան հրապարակում օրուգիշեր էր անում՝ գէթ մէկ անգամ Նիկոլ Փաշինեանի աչքին երեւալու համար, իսկ ում յաջողւում էր նրա ձեռքը մի վայրկեան սեղմել, Ստեփանակերտ էր վերադառնում՝ հորթի հրճուանքից տրտնջի տալով»:

Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է հրապարակախօս, Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամաւոր Վահրամ Աթանէսեանը՝ նշելով, որ այդպէս կը պատահի, բայց պարզ չէ նպատակը:

«Շուրջ երկու տարի Ստեփանակերտում ասում էին՝ թող Արայիկը հեռանայ, բոլոր հարցերը կը լուծենք: Ստեփանակերտում պնդում էին, որ միակ ճանապարհը համախոհութիւն՝ նուազ Սամուէլ Բաբայեան քաղաքական դասաւորութիւնն է:

Հասան դրան, հասան Արայիկ Յարութիւնեանի հրաժարականին: Հնչեցին ողջոյնի ճռճռան խօսքեր, համահայկական աջակցութեան խոստումներ: Քսան օրում երկիրը լուծարեցին, ժողովրդին բռնատեղահանութեան, մինչեւ վերջին թելն ունեզրկման մատնեցին: Հիմա եկել, Հայաստա՞ն են փրկում»,- գրած է Աթանէսեանը:

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկութիւններով՝ Վազգէն (Բագրատ) Գալստանեանի գլխաւորած շարժման անդամները գումարով շահագրգռելու, անոնց վճարի դիմաց հաւաքներու վայր բերելու մեղադրանքներով կալանաւորուած անձը 29-ամեայ Նարեկ Թեւոսեանն է:

Վերջինս Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած է նախորդ տարուայ Սեպտեմբերին, Ստեփանակերտի բնակիչ եղած է:

Հարակից Նյութեր

Leave a Comment