Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մոսկուայի Մէջ Մայիս 25-ին Նախատեսուած Է Փաշինեան-Փութին-Ալիեւ Եռակողմ Հանդիպում

Մոսկուայի Մէջ Մայիս 25-ին Նախատեսուած Է Փաշինեան-Փութին-Ալիեւ Եռակողմ Հանդիպում

by MassisPost

Մայիս 25-ին Մոսկուայի մէջ նախատեսուած է Հայաստանի վարչապետի, Ռուսիոյ եւ Ատրպէյճանի նախագահներու եռակող հանդիպում, այս մասին տեղեկացուց Նիկոլ Փաշինեան կառավարութեան նիստին ընթացքին:

«Ռուսաստանի նախագահից առաջարկ ենք ստացել Մոսկուայում ՌԴ նախագահի միջնորդութեամբ եռակողմ հանդիպում անցկացնել, եւ մենք ընդունել ենք այդ առաջարկը», ըսաւ վարչապետը:

Մայիս 19-ին Մոսկուայի մէջ նախատեսուած է նաեւ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերու նախարարներու հանդիպումը, ինչպէս տեղեկացուց վարչապետը արտաքին գործերու նախարարը արդէն մեկնածտ է Մոսկուա:

Նիկոլ Փաշինեան եւս մէկ անգամ հաստատեց, որ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի, Գերմանիոյ վարչապետ Օլաֆ Շոլցի եւ Եւրոպական Խորհուրդի նախագահի Շարլ Միշէլի մասնակցութեամբ Քիշնեւոի մէջ, Յունիս 1-ին, տեղի պիտի ունենայ հանդիպում Իլհամ Ալիեւի հետ: «Նման հնգակողմ հանդիպում կը լինի նաեւ Հոկտեմբերին Կրանատայում (Սպանիա), իսկ յաջորդ եռակողմ հանդիպումը` Յուլիսին Պրիւքսրլում», ըսաւ վարչապետը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment