Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Արցախի ԱԺ Խօսնակը Նախագահին Կ’առաջարկԷ Պաշտպանութեան Պետական Կոմիտէ Ստեղծել

Արցախի ԱԺ Խօսնակը Նախագահին Կ’առաջարկԷ Պաշտպանութեան Պետական Կոմիտէ Ստեղծել

by MassisPost

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը յայտարարութեամբ հանդէս եկած է խորհրդարանի նիստին ժամանակ` նախագահ Արայիկ Յարութիւնեանին առաջարկելով Պաշտպանութեան պետական կոմիտէ ստեղծել: Այդ կառոյցին մէջ Թովմասեանը կոչ կ’ընէ ընդգրկելու նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը եւ Արցախի Անվտանգութեան Խորհուրդի նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը:

«Ուզում եմ դիմումով, կոչով, յորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանին: […] Պարո՛ն նախագահ, ես երբեք չեմ խառնուել Ձեր գործերին, դուք էլ` Ազգային Ժողովի: Ես ձեւ եմ առաջարկել, որը հետեւեալն է` ոչ թէ անկերպարանք մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է` պաշտպանութեան պետական կոմիտէն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել` Ռուբէն Վարդանեանին եւ Սամուէլ Բաբայեանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարաւոր է, որ հրաժարուեն», յայտնած է Թովմասեանը:

«Ինչո՞ւ, հարցեր մի տուէք: Պարո՛ն նախագահ, եթէ այդ ձեւը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ ոեւէ անձի ցաւ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրէք, պարո՛ն Նախագահ, կամ դրէք ձեր վստահութեան հանրաքուէն: Եթէ ժողովուրդը չի վստահում, որ ընտրուել էք, ապա կը հեռանաք», ըսուած է Արցախի ԱԺ նախագահի յայտարարութեան մէջ:

Սակայն այդ չի նշանակեր, ընդգծած է ան, «որ ձեր հրաժարականի դէպքում Արթուր Թովմասեանը կը լինի երկրի նախագահի պաշտօնակատար». – «Եթէ ժողովուրդը ձեզ չվստահեց` ես էլ եմ հեռանալու»:

Հարակից Նյութեր

Leave a Comment