Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Կազի Մատակարարումը Արցախ Վերականգնուած Է, Հնարաւոր Է Ճանապարհն Ալ Բացուի․ Վարդանեան

Կազի Մատակարարումը Արցախ Վերականգնուած Է, Հնարաւոր Է Ճանապարհն Ալ Բացուի․ Վարդանեան

by MassisPost

Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանը յայտնած է, որ լաւ լուր ունի․ «Ես լաւ նորութիւն ունեմ: Առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ զիջումների, հարեւան պետութիւնը վերականգնել է կազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապէս մեր յաղթանակն է, որովհետեւ մենք ուժեղ ենք, ցոյց տուեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնուելու»:

Ան նաեւ նշեց, որ հնարաւոր է, որ ճանապարհը բացուի: «Ես ուզում եմ ասել, որ այսօրուայ ընթացքում ճանապարհն էլ կարող է բացուել: Դա իրենց որոշումն է, որովհետեւ զգացել են, թէ ինչ սխալ են թոյլ տուել, որովհետեւ թէ ներսից, թէ դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment