Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Ունի Շարք Մը Ռազմական Արտադրատեսակներու Յաջորդական Արտադրութիւն. Յակոբ Արշակեան

Հայաստանը Ունի Շարք Մը Ռազմական Արտադրատեսակներու Յաջորդական Արտադրութիւն. Յակոբ Արշակեան

by MassisPost

Ռազմաարդիւնաբերական համալիրի, գիտահետազօտական եւ փորձաքոնսթրուքթորական ծրագիրներու ֆինանսաւորումը 2023 թուականին 2017 թուականի համեմատ աճած է 4 անգամ` կազմելով աւելի քան 6,8 միլիառ դրամ: Ազգային Ժողովին մէջ 2023 թուականի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագիծի քննարկման ժամանակ այս մասին ըսաւ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Յակոբ Արշակեան:

«Որպէսզի մեզ հետեւող քաղաքացիներին եւ գործարար համայնքին պարզ լինի գիտահետազօտական եւ փորձաքոնսթրուքթորական ծրագրերի իմաստը, դրանք ռազմական կարիքներից բխող, ինչպէս նաեւ տարբեր կողմից առաջարկուող յառաջադէմ նորարարական ապրանքների ստեղծման ֆինանսաւորման ծրագրեր են, որոնք քննարկւում են Պաշտպանութեան Նախարարութեան, Գիտութեան Կոմիտէի, Բարձր Արհեստագիտութեան Արդիւնաբերութեան Նախարարութեան ղեկավարութեամբ եւ ֆինանսաւորում են ստանում այն ընկերութիւնները, որոնք հաւանութեան են արժանանում այս յանձնաժողովների աշխատանքի ընթացքում:  Ցանկանում եմ յատուկ ընդգծել, որ պետական փորձարկումներ անցած գրեթէ բոլոր նմուշները ֆինանսաւորուել են հէնց Ռազմաարդիւնաբերութեան Կոմիտէի կողմից: Այսօր արդէն հնարաւոր է դարձել այդ մշակումներից շատերը փորձարկել իրական պայմաններում եւ ռազմական փորձարկման առկայութեամբ այսօր արդէն իսկ սերիական արտադրութեան մի շարք պատուերներ կան ընկերութիւնների շրջանում», ըսաւ Արշակեան:

ԱԺ նախագահին տեղակալը ընդգծեց, որ նմուշները այլեւս փորձնական պատուէրներ չեն, այլ Պաշտպանութեան Նախարարութեան կողմէ իջեցուած յաջորդական պատուէրներ:

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկայ է մի շարք արտադրատեսակների, այդ թւում` անօդաչու թռչող սարքերի, ռատիօլոքացիոն համակարգերի, տեսողական գիշերային եւ ցերեկային դիտարկման համակարգերի եւ մի շարք այլ սպառազինութիւնների յաջորդական արտադրութիւններ, որոնք ստացել են պետական եւ ռազմական փորձարկումներ եւ մատակարարւում են», ըսաւ Յակոբ Արշակեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment