Home ՀԱՅԱՍՏԱՆ 2022-ի 9 Ամիսներու Ընթացքին ՀՀ Քաղաքացիութիւն Շնորհուած Է 11 Հազար 669 Անձի

2022-ի 9 Ամիսներու Ընթացքին ՀՀ Քաղաքացիութիւն Շնորհուած Է 11 Հազար 669 Անձի

by MassisPost

ՀՀ Ոստիկանութեան Անձնագրերու եւ Վիզաներու Վարչութիւնը կը շարունակէ աննախադէպ գերծանրաբեռնուած աշխատիլ: Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին 2023 թուականի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագիծի քննարկման ժամանակ այս մասին ըսաւ Ոստիկանութեան պետի տեղակալ Արա Ֆիտանեանը: «2022 թուականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է յանձնուել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, նախորդ տարուայ համեմատ աճը կազմել է 46.5 տոկոս, ինչպէս նաեւ 146 հազար 565 նոյնականացման քարտ, նախորդ տարուայ համեմատ 2.5 անգամ աւելի: ՀՀ քաղաքացիներին տրամադրուել է նաեւ 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր, նախորդ տարուայ համեմատ աճը կազմում է 29.7 տոկոսով», ըսաւ Ֆիտանեան: Ոստիկանութեան պետի տեղակալին խօսքով` ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի քաղաքացիութիւն շնորհուած է 11 հազար 669 անձի:

Հարակից Նյութեր

Leave a Comment