Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Ենթարկւում Է Յարձակման Իր Հարեւանների Կողմից.

Հայաստանը Ենթարկւում Է Յարձակման Իր Հարեւանների Կողմից.

Նրա Պարտութիւնը Վատ Նորութիւն Կը Լինի Արեւմուտքի Համար. The TelegraphՄիջազգային հեղինակաւոր The Telegraph օրաթերթը հրապարակած է յայտնի գրող եւ լրագրող Քաբիլ Քոմիրետտիի յօդուածը «ԵՄ-ն դիմում է էներգիայի վստահելի մատակարարների: Ատրպէյճանը դրանցից մէկն է»,- Յուլիսին յայտարարեց Ուրսուլայ Վոն Տէր Լեյենը: Երեքշաբթի օրուանից (Սեպտեմբեր 13) ԵՄ «վստահելի գործընկերը»՝ ֆենոմենալ կոռումպացուած ժառանգական բռնապետութիւնը Կովկասում, իր ժողովրդավարական հարեւան Հայաստանի դէմ անողոք յարձակման ժամանակ սպանել է աւելի քան երկու հարիւր մարդու: Կովկասում կոտորածը կարող է ապշեցուցիչ թուալ, քանի որ 2020 թուականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Հայաստանի պարտութիւնից յետոյ Ատրպէյճանի ղեկավար Իլհամ Ալիեւը բանակցութիւններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Այս երկու ղեկավարները երկու շաբաթ առաջ Պրիւսելում միմեանց ձեռք են սեղմել: Սակայն զարմանալու այնքան քիչ բան կայ կապուած Ատրպէյճանի յարձակման հետ՝ երկիր, որը դուրս է գալիս Ղարաբաղի վիճելի տարածքից եւ թիրախաւորում հէնց Հայաստանը: Ոգեշնչուելով Պաքուից Եւրոպայի խորացող կախուածութիւնից եւ Ռուսաստանի թուլացած պետականութիւնից, որն անվտանգութեան պայմանագիր ունի Հայաստանի հետ եւ աւանդաբար խաղաղութեան շուրջ միջնորդ է տարածաշրջանում, Ատրպէյճանը պահը կատարեալ է դիտարկում Հայաստանը լիարժէքօրէն իրեն ենթարկեցնելու համար: Արեւմուտքն այսօր նոյնքան շեղուած է, որքան 2020 թուականի աշնանը, երբ ՚երկու ազգ, մէկ պետութիւնՙ քաղաքականութեամբ իրար կապուած Ատրպէյճանն ու Թուրքիան կորոնաւիրուսային համավարակի գագաթնակէտին համատեղ ռազմական գործողութիւններ սկսեցին Հայաստանի դէմ, որի ժամանակ կանոնաւոր բանակի զինուորների կողքին տեղակայուել էին Անքարայի կողմից վճարուող սիրիացի վարձկանները: Այդ պատերազմից յետոյ շրջելով տարածաշրջանով՝ անհնար էր չնկատել, որ Ատրպէյճանի թշնամանքն աշխարհի հնագոյն քրիստոնէական պետութեան՝ Հայաստանի դէմ, հիմնուած էր ոչ միայն Ղարաբաղի շուրջ տարածքային տարաձայնութիւնների վրայ, այլեւ՝ պայմանաւորուած էր շատ աւելի չարաբաստիկ գործօնով՝ հայերի նկատմամբ թուրք ժողովուրդների գերակայութեան շովինիստական համոզմունքով: Դա պատմութեան շարունակութիւնն էր: 1915 թուականի Ապրիլին օսմանեան Թուրքիան մեկնարկեց հայ բնակչութեանը բնաջնջելու մեթոտական արշաւը: Երկու միլիոնանոց հայ համայնքն այն ժամանակ ապրում էր թուրքական տիրապետութեան տակ: Չորս տարի անց նրանից մնաց 200,000-ից քիչ մարդ: Մնացածները կա՛մ կոտորուեցին, կա՛մ յայտնուեցին մահուան ճամբարներում, կա՛մ սովից մահացան: Անթիւ-անհամար կանայք եւ երեխաներ ստիպուած էին հրաժարուել իրենց հաւատքից եւ ընդունել իրենց «տերերի» կրօնը: Հայկական սփիւռքը, որն աշխարհում ամենամեծերից մէկն է, հետեւանք է ցեղասպանութեան: Իրականում, «ցեղասպանութիւն» բառն ստեղծել է լեհ իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինը՝ հայկական ողբերգութիւնը նկարագրելու համար: Իւրաքանչիւր հայի սիրտ անմար վշտի ու կորստի շտեմարան է (ի հեճուկս շարունակուող ամօթի՝ Մեծ Բրիտանիան հրաժարւում է Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից): Այդ տեւական ոճրագործութիւնից աւելի քան մէկ դար անց նոյն մարդասպան ցասումը նորից վեր է բարձրանում հայերի դէմ, մի ժողովուրդ, որն անցել է մահուան, ունեզրկման եւ տեղահանութեան սարսափելի յիշողութեան միջով: Այս տարուայ Ապրիլին՝ Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրուայ նախօրէին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն մատներով «գորշ գայլերիՙ նշանը ցոյց տալով՝ հեգնեց հայերին, որոնք սգում էին իրենց ողբերգական անցեալը, ժեստ, որը հնարուել է չզղջացող թուրք ծայրայեղ ազգայնականների կողմից: Հայոց ցեղասպանութիւնն ակնյայտօրէն ցնծութեան եւ գոհունակութեան աղբիւր է Թուրքիայի եւ Կովկասում նրա յաճախորդի համար: Կովկասում շրջանառուող հարիւրաւոր սպանութիւններից մէկի սարսափը, որը ես տեսայ Ղարաբաղից փախստականի հեռախօսի մէջ, շարունակում է հետապնդել ինձ: Այն ցոյց է տալիս, թէ ինչպէս են ատրպէյճանցի զինուորները դանակով գլխատում տարեց մի հայի, ապա նրա գլուխը դնում խոզի դիակի վրայ: Այդ սարսափը՝ գլխատում, խոզ, պարուրուած է կրօնական սիմուոլիզմով: Human Rights Watch-ն ունի ատրպէյճանական իշխանութիւնների կողմից հայերի խոշտանգումների բազմաթիւ ստուգուած տեսանիւթեր: Նոր սարսափներ են աւելանում հներին: Տարածաշրջանում այժմ շրջանառւում է ատրպէյճանցիների կողմից նկարահանած մի տեսանիւթ, որում ատրպէյճանցի զինուորը ծաղրում է մահացածներին, ցոյց է տալիս հայ կին զինուորի խեղուած դիակը՝ մերկացուած, անդամահատուած, աչքերը հանուած են եւ փոխարէնը քարեր են, կիսով չափ գլխատուած է: Որպէսզի որեւէ մէկը չկասկածի իր մտադրութեանը, Ատրպէյճանը զգալի աշխատանք է տանում՝ ոչնչացնելու Հայաստանի հնագոյն կրօնական ժառանգութիւնն այն տարածքներում, որոնք գրաւել է: Ցանկացած այլ համատեքստում մարդասպան այս իմպերիալիզմը մենք կը կոչէինք հէնց իր իսկ անունով: Սակայն այս համատեքստում մենք օգտագործում ենք մի քաղաքավարի մեղմասացութիւն: Իմպերիալիզմը պարզ իմպերիալիզմ է միայն այն ժամանակ, երբ դա եւրոպացիների կողմից է, բայց երբ թուրքերն են դա անում, այն դառնում է մշակութային փոխանակման ծրագիր: Դժուար է արդարացում գտնել Ատրպէյճանի հետ Եւրոպայի խղճուկ գործարքին: Ալիեւի հետ գրկախառնութիւնը ոչ միայն Ատրպէյճանին խրախուսում է հետամուտ լինել իր ծաւալապաշտական նկրտումներին, այլեւ ժխտում է Արեւմուտքի՝ այդքան շատ գովազդուող «արժէքներըՙ: Ցանկացած մեղք, որը կարելի է վերագրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանaին, կարելի է վերագրել նաեւ Ալիեւի Ատրպէյճանին: Ատրպէյճանի իշխող դինաստիայի կուտակուած հարստութեան դիմաց ռուս օլիգարխները համեստ են. OCCRP-ի գնահատմամբ՝ միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցուածքի կայսրութիւնը կազմում է մօտ 700 միլիար տոլար: Ալիեւի Ատրպէյճանը նաեւ քաղաքականապէս աւելի ռեպրեսիւ է, քան՝ Պուտինի Ռուսաստանը: Freedom House-ի քաղաքացիական եւ քաղաքական ազատութիւնների ինդեքսով Ատրպէյճանը Ռուսաստանից հետ է տասը տեղով: Իսկ վարչակարգի կողմից պաշտպանուած ռազմատենչ ազգայնականութիւնը՝ թաթախուած հայերի նկատմամբ էթնիկ ատելութեամբ, հնարաւորութիւն է տալիս նրա ռուս գործընկերոջը մեղմ երեւալ համեմատութեան մէջ: Ալիեւը ժամանակին Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքւում թանգարան էր բացել, որտեղ գլխաւոր ցուցանմուշներն ատրպէյճանական ուժերի կողմից սպանուած հայ զինուորների սաղաւարտներն էին: Ատրպէյճանը, որը զինւում եւ վերահսկւում է ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, այժմ իր ճանապարհն է հարթում դէպի Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի հարեւան ամենաանհաւանական ժողովրդավարութիւններից մէկը ոչ միայն պարզապէս յարձակման է ենթարկւում, այլեւ նրան ստիպում են գնալ ինքնաոչնչացման: Այս ամէնի մէջ զաւեշտականն այն է, որ Եւրոպան շատ բան չի շահելու Ատրպէյճանի հետ առեւտրային գործընկերութիւնից: Պաքուն, որն իր հերթին, կախուած է Իրանից եւ Թուրքմէնստանից բնական գազի ներկրումից, դժուարութեամբ է բաւարարում ներքին էներգիայի պահանջները: Բացի այդ, ատրպէյճանական գազի հանքավայրը, որը, ենթադրւում է, պէտք է լինի դէպի Եւրոպա ապագայ մատակարարումների աղբիւրը, մասամբ պատկանում է ռուսական «Լուկօյլ»-ին: Վճարելով Ատրպէյճանին՝ Եւրոպան անուղղակիօրէն հարստացնում է Ռուսաստանին: Եւրոպան ստեղծում է Ռուսաստանից էներգետիկ անկախութեան պատրանք, իսկ նրա ինքնախաբէութեան գինը հայերն են:

by MassisPost

Միջազգային հեղինակաւոր The Telegraph օրաթերթը հրապարակած է յայտնի գրող եւ լրագրող Քաբիլ Քոմիրետտիի յօդուածը

«ԵՄ-ն դիմում է էներգիայի վստահելի մատակարարների: Ատրպէյճանը դրանցից մէկն է»,- Յուլիսին յայտարարեց Ուրսուլայ Վոն Տէր Լեյենը: Երեքշաբթի օրուանից (Սեպտեմբեր 13) ԵՄ «վստահելի գործընկերը»՝ ֆենոմենալ կոռումպացուած ժառանգական բռնապետութիւնը Կովկասում, իր ժողովրդավարական հարեւան Հայաստանի դէմ անողոք յարձակման ժամանակ սպանել է աւելի քան երկու հարիւր մարդու: Կովկասում կոտորածը կարող է ապշեցուցիչ թուալ, քանի որ 2020 թուականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Հայաստանի պարտութիւնից յետոյ Ատրպէյճանի ղեկավար Իլհամ Ալիեւը բանակցութիւններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Այս երկու ղեկավարները երկու շաբաթ առաջ Պրիւսելում միմեանց ձեռք են սեղմել։

Սակայն զարմանալու այնքան քիչ բան կայ կապուած Ատրպէյճանի յարձակման հետ՝ երկիր, որը դուրս է գալիս Ղարաբաղի վիճելի տարածքից եւ թիրախաւորում հէնց Հայաստանը: Ոգեշնչուելով Պաքուից Եւրոպայի խորացող կախուածութիւնից եւ Ռուսաստանի թուլացած պետականութիւնից, որն անվտանգութեան պայմանագիր ունի Հայաստանի հետ եւ աւանդաբար խաղաղութեան շուրջ միջնորդ է տարածաշրջանում, Ատրպէյճանը պահը կատարեալ է դիտարկում Հայաստանը լիարժէքօրէն իրեն ենթարկեցնելու համար։

Արեւմուտքն այսօր նոյնքան շեղուած է, որքան 2020 թուականի աշնանը, երբ ՚երկու ազգ, մէկ պետութիւնՙ քաղաքականութեամբ իրար կապուած Ատրպէյճանն ու Թուրքիան կորոնաւիրուսային համավարակի գագաթնակէտին համատեղ ռազմական գործողութիւններ սկսեցին Հայաստանի դէմ, որի ժամանակ կանոնաւոր բանակի զինուորների կողքին տեղակայուել էին Անքարայի կողմից վճարուող սիրիացի վարձկանները:

Այդ պատերազմից յետոյ շրջելով տարածաշրջանով՝ անհնար էր չնկատել, որ Ատրպէյճանի թշնամանքն աշխարհի հնագոյն քրիստոնէական պետութեան՝ Հայաստանի դէմ, հիմնուած էր ոչ միայն Ղարաբաղի շուրջ տարածքային տարաձայնութիւնների վրայ, այլեւ՝ պայմանաւորուած էր շատ աւելի չարաբաստիկ գործօնով՝ հայերի նկատմամբ թուրք ժողովուրդների գերակայութեան շովինիստական համոզմունքով: Դա պատմութեան շարունակութիւնն էր: 1915 թուականի Ապրիլին օսմանեան Թուրքիան մեկնարկեց հայ բնակչութեանը բնաջնջելու մեթոտական արշաւը: Երկու միլիոնանոց հայ համայնքն այն ժամանակ ապրում էր թուրքական տիրապետութեան տակ: Չորս տարի անց նրանից մնաց 200,000-ից քիչ մարդ: Մնացածները կա՛մ կոտորուեցին, կա՛մ յայտնուեցին մահուան ճամբարներում, կա՛մ սովից մահացան: Անթիւ-անհամար կանայք եւ երեխաներ ստիպուած էին հրաժարուել իրենց հաւատքից եւ ընդունել իրենց «տերերի» կրօնը: Հայկական սփիւռքը, որն աշխարհում ամենամեծերից մէկն է, հետեւանք է ցեղասպանութեան:

Իրականում, «ցեղասպանութիւն» բառն ստեղծել է լեհ իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինը՝ հայկական ողբերգութիւնը նկարագրելու համար: Իւրաքանչիւր հայի սիրտ անմար վշտի ու կորստի շտեմարան է (ի հեճուկս շարունակուող ամօթի՝ Մեծ Բրիտանիան հրաժարւում է Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից):

Այդ տեւական ոճրագործութիւնից աւելի քան մէկ դար անց նոյն մարդասպան ցասումը նորից վեր է բարձրանում հայերի դէմ, մի ժողովուրդ, որն անցել է մահուան, ունեզրկման եւ տեղահանութեան սարսափելի յիշողութեան միջով: Այս տարուայ Ապրիլին՝ Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրուայ նախօրէին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն մատներով «գորշ գայլերիՙ նշանը ցոյց տալով՝ հեգնեց հայերին, որոնք սգում էին իրենց ողբերգական անցեալը, ժեստ, որը հնարուել է չզղջացող թուրք ծայրայեղ ազգայնականների կողմից: Հայոց ցեղասպանութիւնն ակնյայտօրէն ցնծութեան եւ գոհունակութեան աղբիւր է Թուրքիայի եւ Կովկասում նրա յաճախորդի համար:

Կովկասում շրջանառուող հարիւրաւոր սպանութիւններից մէկի սարսափը, որը ես տեսայ Ղարաբաղից փախստականի հեռախօսի մէջ, շարունակում է հետապնդել ինձ: Այն ցոյց է տալիս, թէ ինչպէս են ատրպէյճանցի զինուորները դանակով գլխատում տարեց մի հայի, ապա նրա գլուխը դնում խոզի դիակի վրայ: Այդ սարսափը՝ գլխատում, խոզ, պարուրուած է կրօնական սիմուոլիզմով:

Human Rights Watch-ն ունի ատրպէյճանական իշխանութիւնների կողմից հայերի խոշտանգումների բազմաթիւ ստուգուած տեսանիւթեր: Նոր սարսափներ են աւելանում հներին:

Տարածաշրջանում այժմ շրջանառւում է ատրպէյճանցիների կողմից նկարահանած մի տեսանիւթ, որում ատրպէյճանցի զինուորը ծաղրում է մահացածներին, ցոյց է տալիս հայ կին զինուորի խեղուած դիակը՝ մերկացուած, անդամահատուած, աչքերը հանուած են եւ փոխարէնը քարեր են, կիսով չափ գլխատուած է:

Որպէսզի որեւէ մէկը չկասկածի իր մտադրութեանը, Ատրպէյճանը զգալի աշխատանք է տանում՝ ոչնչացնելու Հայաստանի հնագոյն կրօնական ժառանգութիւնն այն տարածքներում, որոնք գրաւել է: Ցանկացած այլ համատեքստում մարդասպան այս իմպերիալիզմը մենք կը կոչէինք հէնց իր իսկ անունով: Սակայն այս համատեքստում մենք օգտագործում ենք մի քաղաքավարի մեղմասացութիւն: Իմպերիալիզմը պարզ իմպերիալիզմ է միայն այն ժամանակ, երբ դա եւրոպացիների կողմից է, բայց երբ թուրքերն են դա անում, այն դառնում է մշակութային փոխանակման ծրագիր:

Դժուար է արդարացում գտնել Ատրպէյճանի հետ Եւրոպայի խղճուկ գործարքին: Ալիեւի հետ գրկախառնութիւնը ոչ միայն Ատրպէյճանին խրախուսում է հետամուտ լինել իր ծաւալապաշտական նկրտումներին, այլեւ ժխտում է Արեւմուտքի՝ այդքան շատ գովազդուող «արժէքներըՙ: Ցանկացած մեղք, որը կարելի է վերագրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանaին, կարելի է վերագրել նաեւ Ալիեւի Ատրպէյճանին: Ատրպէյճանի իշխող դինաստիայի կուտակուած հարստութեան դիմաց ռուս օլիգարխները համեստ են. OCCRP-ի գնահատմամբ՝ միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցուածքի կայսրութիւնը կազմում է մօտ 700 միլիար տոլար: Ալիեւի Ատրպէյճանը նաեւ քաղաքականապէս աւելի ռեպրեսիւ է, քան՝ Պուտինի Ռուսաստանը:

Freedom House-ի քաղաքացիական եւ քաղաքական ազատութիւնների ինդեքսով Ատրպէյճանը Ռուսաստանից հետ է տասը տեղով: Իսկ վարչակարգի կողմից պաշտպանուած ռազմատենչ ազգայնականութիւնը՝ թաթախուած հայերի նկատմամբ էթնիկ ատելութեամբ, հնարաւորութիւն է տալիս նրա ռուս գործընկերոջը մեղմ երեւալ համեմատութեան մէջ: Ալիեւը ժամանակին Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքւում թանգարան էր բացել, որտեղ գլխաւոր ցուցանմուշներն ատրպէյճանական ուժերի կողմից սպանուած հայ զինուորների սաղաւարտներն էին:

Ատրպէյճանը, որը զինւում եւ վերահսկւում է ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, այժմ իր ճանապարհն է հարթում դէպի Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի հարեւան ամենաանհաւանական ժողովրդավարութիւններից մէկը ոչ միայն պարզապէս յարձակման է ենթարկւում, այլեւ նրան ստիպում են գնալ ինքնաոչնչացման: Այս ամէնի մէջ զաւեշտականն այն է, որ Եւրոպան շատ բան չի շահելու Ատրպէյճանի հետ առեւտրային գործընկերութիւնից:

Պաքուն, որն իր հերթին, կախուած է Իրանից եւ Թուրքմէնստանից բնական գազի ներկրումից, դժուարութեամբ է բաւարարում ներքին էներգիայի պահանջները: Բացի այդ, ատրպէյճանական գազի հանքավայրը, որը, ենթադրւում է, պէտք է լինի դէպի Եւրոպա ապագայ մատակարարումների աղբիւրը, մասամբ պատկանում է ռուսական «Լուկօյլ»-ին: Վճարելով Ատրպէյճանին՝ Եւրոպան անուղղակիօրէն հարստացնում է Ռուսաստանին: Եւրոպան ստեղծում է Ռուսաստանից էներգետիկ անկախութեան պատրանք, իսկ նրա ինքնախաբէութեան գինը հայերն են:

Հարակից Նյութեր

Leave a Comment