Home ՀԱՅԱՍՏԱՆ Ռուսիայէն Այս Օրերուն Հայերու Մեծ Հոսք Կայ Դէպի Հայաստան

Ռուսիայէն Այս Օրերուն Հայերու Մեծ Հոսք Կայ Դէպի Հայաստան

by MassisPost

Ռուսիայէն այս օրերուն հայերու մեծ հոսք կայ դէպի Հայաստան, անոնք խորհրդատուութիւն ստանալու կարիք ունին: Այս մասին Lragir.am-ի հետ զրոյցին ըսաւ «Հայկական Քարիթաս» հասարակական կազմակերպութեան աշխատանքային գաղթի ծրագիրներու փորձագէտ Տաթեւիկ Բեժանեանը` նշելով, որ իրեն կը դիմեն տարբեր հարցերով:

«Առաջինը հարցնում են, որ եթէ գան, կարո՞ղ են սահմանը հատել: Անկեղծ ասած, մինչեւ այսօր կարծես թէ խնդիր չկար, բայց այսօր իմացանք, որ արդէն Վրաստանով սահմանը փակ է: Յաջորդ հարցը, որ բարձրացնում են մեր հայրենակիցները, այն է, թէ ինչպէ՞ս կարող են Հայաստանի քաղաքացիութիւն ստանալ: Այսինքն` ցանկանում են երկքաղաքացիութիւն ունենալ, այդ դէպքում իրենք հնարաւորութիւն են ունենում ՀՀ քաղաքացու անձնագրով հատել սահմանը: Եթէ սահմանապահները բազաների համադրում չանեն, տուեալները թարմացուած չլինեն, մեր հայրենակիցներն աւելի հեշտ կը կարողանան հայկական անձնագրով դուրս գալ Ռուսաստանից: Այս հարցը ամենաշատը յուզում է զինապարտութեան տարիքի երիտասարդներին: Հարցնում են նաեւ ժամկէտների մասին, եթէ դիմեն` ինչքա՞ն ժամանակում կը ստանան քաղաքացիութիւն, արդեօք դրա համար պէտք է գալ Հայաստան, թէ՞ ոչ: Ես այդ խորհրդատուութիւնը տրամադրում եմ իրենց, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն եմ տրամադրում իրենց, այդ տեղեկութիւնը կարող են նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով ստանալ», ըսաւ Բեժանեան:

Անոր խօսքով` Ռուսիոյ հետ բոլոր երկիրներու սահմաններուն այս օրերուն մեծ թիւով մարդկային կուտակումներ կան: Օդակայաններուն մէջ նոյնպէս մեծ կուտակումներ են, Ռուսիայէն բոլոր ուղղութիւններով օդանաւի տոմսերու գիները կտրուկ աճած են:

Հարակից Նյութեր

Leave a Comment