Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայկական Զինուժը Սեպտեմբեր 12-16-Ին Առաջին Անգամ Փորձարկած Է Նոր Համակարգ

Հայկական Զինուժը Սեպտեմբեր 12-16-Ին Առաջին Անգամ Փորձարկած Է Նոր Համակարգ

by MassisPost

Տեղեկատուական արհեստագիտութիւններու ոլորտի աղբիւրները կը հաղորդեն, որ Սեպտեմբեր 12-16-ին սահմանային ուղղութիւններէն մէկուն մէջ մարտական պայմաններու մէջ փորձարկուած է հայկական ընկերութեան մշակած մարտի կառավարման իրավիճակային կեդրոնը: Կեդրոնը մարտական կառավարման, իւրային ու թշնամիի ուժերու ուղեկցման եւ դիտարկման, որոշումներու կայացման աջակցման բազմաբաղադրիչ համակարգ է:

Քաղաքագէտ Հրաչեայ Արզումանեան այս կապակցութեամբ կը գրէ․

«Քանի որ տեղեկատուութեան արտահոսք է եղել, արժէ «ցանցային հանրութեանը» բացատրել, որ սեպտեմբերեան ռազմական մագլցողական օրերին Հայաստանի սահմաններին տեղի է ունեցել մի իրադարձութիւն, որը, յոյսով եմ, յետադարձ հայեացքով կը գնահատուի որպէս շրջադարձային պահ Հայաստանի զինուած ուժերի հրամանատարութեան եւ կառավարման համակարգի համար:

Առաջին անգամ «Հայաստանի զինուած ուժերի տարածքային պաշտպանութեան եւ պահեստազօրի հրամանատարութիւնը» մարտական գործողութիւններ կազմակերպելու համար օգտագործել է գումարտակի/բրիգատի մակարդակի իրավիճակային գործնական կեդրոնը: Կեդրոնը մշակուել է Հայաստանում եւ հիմնուած է բացառապէս հայկական ընկերութիւնների կողմից ստեղծուած համակարգի, ծրագրային եւ արհեստագիտական միջավայրի վրայ:

«Ցանցային քաղաքացիների» համար, ովքեր մասնագէտ չեն, յաւելեմ, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն նման կեդրոններ` ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսա, Իսրայէլ: Օրերս Թուրքիան յայտարարեց իր մշակումների մասին: Այժմ Հայաստանը նոյնպէս կարող է զբաղեցնել իր տեղը, եթէ մենք կարողանանք մարտական պայմաններում փորձարկումից անցնել համակարգի տեղակայմանը: Կան բազմաթիւ կազմակերպչական եւ գործառնական խնդիրներ, ռազմական մշակոյթի խնդիրներ, քանի որ գործողութիւնների իրավիճակային կենտրոնը պահանջում է հեռանալ խորհրդային ռազմական ժառանգութիւնից եւ անցում կատարել 21-րդ դարում պատերազմի»:

Հարակից Նյութեր

Leave a Comment