Home ՀԱՅԱՍՏԱՆ Հրագործական Արտադրանքի Ազատ Վաճառքը Պէտք Է Արգիլուի. Տիգրան Աւինեան

Հրագործական Արտադրանքի Ազատ Վաճառքը Պէտք Է Արգիլուի. Տիգրան Աւինեան

by MassisPost

Հայաստանի Պետական Հետաքրքրութիւններու Ֆոնտի (ԱՆԻՖ) Տնօրէններու Խորհուրդի նախագահ Տիգրան Աւինեան համոզուած է, որ հրավառութիւններու ազատ կազմակերպման արգելք պէտք է սահմանուի, իսկ հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պէտք է արգիլուի: Այս մասին Տիգրան Աւինեան գրած է Ֆէյսպուքի իր էջով:

«Դեռեւս 2020թ. քննարկում էինք հրավառութիւնների կազմակերպման կարգի խստացման հարցը: 2021թ. նախաձեռնութիւնը ստացաւ կառավարութեան համաձայնութիւնը եւ ուղարկուեց Ազգային Ժողով: Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը` կարծում եմ, որ, այնուամենայնիւ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պէտք է արգելուի, ինչպէս նախատեսուած էր մեր առաջարկած կարգաւորմամբ:

Նախագծով` հրավառութիւնները թոյլատրուելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դէպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելւում էր: Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կեանքը, մարդկանց անդորրը, այլեւ յաճախ յանգեցնում ֆիզիքական վնասուածքների: Նոյնիսկ այս օրերին է շարունակւում դրանց օգտագործումը` յարուցելով մեր համաքաղաքացիների զայրոյթը:

Համոզուած եմ, որ հրավառութիւնների` ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանուի, եւ յորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնութեան կեանքի կոչմանը:

Ցաւակցում եմ բոլոր զոհուածների հարազատներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում տուժածներին», գրած է Աւինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment