Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Ճատրակի Տղամարդոց Հաւաքականը Ողիմպիականի Արծաթէ Մետալակիր Է

Հայաստանի Ճատրակի Տղամարդոց Հաւաքականը Ողիմպիականի Արծաթէ Մետալակիր Է

by MassisPost

Հայաստանի ճատրակի տղամարդոց հաւաքականը 44-րդ Համաշխարհային Ողիմպիականին երկրորդ մրցանակակիրն է:

Հնդկաստանի Չենայ քաղաքին մէջ ընթացող Համաշխարհային Ողիմպիականի վերջին` 11-րդ փուլին, Հայաստանի հաւաքականը ուժերը չափեց Սպանիոյ հաւաքականին հետ: Հայաստանի կազմին մէջ իրենց մրցումները հաւասարութեամբ աւարտեցին Մանուէլ Պետրոսեանը, Ռոպերթ Յովհաննիսեանը եւ Հրանդ Մելքումեանը: Յաղթանակ տօնեց միայն Գաբրիէլ Սարգսեանը. Հայաստան-Սպանիա` 2,5-1,5:

Միաժամանակ ընթացող Ուզպեքստան-Հոլանտա մրցախաղին յաղթեցին ուզպեքները (2,5-1,5)` դառնալով Ողիմպիականի ախոյեան:

Պրոնզէ մետալակիր է Հնդկաստանի երկրորդ խումբը:

Հարակից Նյութեր

Leave a Comment