Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Խոցելի Վիճակը Աւելի Կը Բարդացնէք, Ինչ Է Թէ «Իշխանութեան Դէմ Պայքարիք»․ Մարուքեան

Հայաստանի Խոցելի Վիճակը Աւելի Կը Բարդացնէք, Ինչ Է Թէ «Իշխանութեան Դէմ Պայքարիք»․ Մարուքեան

by MassisPost

ՀՀ Յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էտմոն Մարուքեան ֆէյսպուքեան էջով գրած է. «Երեւի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերեալ իր ստանձնած պարտաւորութիւնները հանգիստ կատարում էր` նախ, ծրագրի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը եւ յետոյ, ճանապարհի այլընտրանքային հատուածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ յայտարարութեան ժամկէտը (յառաջիկայ երեք տարուայ ընթացքում կ’որոշուի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկութեան նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զօրակազմի հետագայ վերատեղաբաշխմամբ` այդ երթուղու պահպանութեան համար):

Մէկ էլ յանկարծ Մայիս ամսուայ ընթացքում Հայաստանում յայտնի «ընդդիմադիր» եւ «փորձագիտական» շրջանակներ սկսեցին յայտարարել, որ ՀՀ իշխանութիւնները մօտ օրերս կը յանձնեն Բերձորը եւ Աղաւնօն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդեան օրը Աղաւնոյում կը ծածանուի Ատրպէյճանի դրօշը:

Այս յայտարարութիւնները սկսեցին շրջանառուել եւ սրուել հայկական մամուլում, որի ճնշման ներքոյ հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թէ ինչու են սխալ ասում յարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագէտները»:

Ատրպէյճանը, բնականաբար լաւագոյնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ու հմտութիւնները, իր նարաթիւները ներարկեց հայաստանեան մետիատիրոյթ, լսեց հայկական կողմի բոլոր փաստարկները եւ անցաւ գործի` սկզբից նոր յարձակում իրականացնելով Լեռնային Ղարաբաղում, յետոյ իբր վրէժ լուծելով իր յարձակող զոհուած զինուորի համար, այնուհետեւ արդէն եկաւ հասաւ իր հաւատարիմ «հայ» գործընկերների թեզերը իրականացնելուն, այն է` Լաչինի միջանցքը եռակողմ յայտարարութեան ժամկէտի կոպտագոյն խախտմամբ փակելուն եւ սկսեց եռակողմ յայտարարութիւնը մեկնաբանել այնպէս, ինչպէս Մայիս ամսին պնդում էին հայաստանեան «ընդդիմադիրներն» ու «փորձագէտները»: Այս թեզերը Մայիս ամսին պնդող հայերը կարող են ասել` «դէ մենք դա անում էինք, քանի որ Աղաւնօն ենք ուզում փրկենք, դէ մենք ընդդիմադիր ենք ու ամէն օր մի բան փնտռում ենք, որ փրկենք ու հա մէկ էլ հիմնաւորենք, որ սրանք դաւաճան են»:

Հիմա մարդ կա՞յ, որ դեռ կարող է կասկածել, թէ ինչպէս են Ատրպէյճանին Հայաստանի ներսից ամէն գնով ու ամէն բանով օգնում: Լաւ, տղե՛րք, հիմա ձեզ լա՞ւ էք զգում, ձեր արածը ձեզ դո՞ւր է գալիս, թէ՞ մտածում էք, որ չէք բացայայտուելու, թէ ինչպէս էք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն աւելի բարդացնում, ինչ այ թէ «իշխանութեան դէմ պայքարէք»:

Յիշէք` իշխանութիւնները կը գան ու կը գնան, Հայաստանի պետականութիւնից բարձր սրբութիւն չունենք, այն պէտք է փայփայել` ամէն բան մի կողմ դրած»:

Հարակից Նյութեր

Leave a Comment