Home ՀԱՅԱՍՏԱՆ 2023-ի Յունուար 1-էն Պիտի Ունենանք Կենսաթոշակներու Եւ Նուազագոյն Աշխատավարձի Բարձրացում. Փաշինեան

2023-ի Յունուար 1-էն Պիտի Ունենանք Կենսաթոշակներու Եւ Նուազագոյն Աշխատավարձի Բարձրացում. Փաշինեան

by MassisPost

2023 թուականի Յունուար 1-էն պիտի ունենանք կենսաթոշակներու բարձրացում: Այս մասին կառավարութեան նիստի ընթացքին յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Մենք կ’ունենանք նաեւ նուազագոյն աշխատավարձի բարձրացում: Նախատեսւում է, որ նուազագոյն աշխատավարձը 68 հազար դրամից կը դառնայ 75 հազար դրամ», ըսաւ Փաշինեան:

Ան նշեց, որ ժողովրդագրական ծրագրերու ոլորտին մէջ ալ կայ կարեւոր փոփոխութիւն:

«Դուք գիտէք, որ մենք 2020 թուականին որոշում կայացրինք, որ գիւղական բնակավայրերում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում ենք նպաստ, այդ թւում` չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գիւղական բնակավայրերում կրկնակի մեծ նպաստ ենք տրամադրում:

Հիմա մենք յանգել ենք նրան, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի աւելացնենք: 28 հազար 600 դրամից պիտի դառնայ 30 հազար 700:

Մենք պէտք է բոլոր մայրերին մինչեւ 2 տարեկան երեխայի խնամք տանք, այսինքն` անկախ բնակավայրից, անկախ նրանից` աշխատող է թէ չաշխատող, իսկ գիւղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել: Դա նշանակում է, որ նրանք Յունուարի 1-ից այդ նպաստը կը ստանան 61 հազար 400 դրամի չափով», ըսաւ Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment