Home ՀԱՅԱՍՏԱՆ Գագիկ Խաչատրեանը Հանգիստ Նստած Է Դատարանի Դահլիճին Մէջ, Ու Իրեն Որեւէ Լրատուամիջոցի Ներկայացուցիչ Չի Մօտենար Ու Որեւէ Հարց Չի Տար

Գագիկ Խաչատրեանը Հանգիստ Նստած Է Դատարանի Դահլիճին Մէջ, Ու Իրեն Որեւէ Լրատուամիջոցի Ներկայացուցիչ Չի Մօտենար Ու Որեւէ Հարց Չի Տար

by MassisPost

ՀՀ յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էտմոն Մարուքեան ֆէյսպուքեան իր էջով գրած է.

«Հայաստանեան մի շարք լրատուամիջոցներ յայտարարել են, որ պոյքոթում են վարչապետի ասուլիսը` այն պատճառաբանութեամբ, որ սխալ ձեւաչափ է ընտրուած:

Ժողովրդավարական հասարակութիւնում լրատուամիջոցներն սպասարկում են հասարակութեանը: Վստահ եմ, որ կան բազմաթիւ սուր հարցեր, որոնք յուզում են հասարակութեանը, եւ դրանք կարելի է բարձրաձայնել: Սակայն մեր մի շարք լրատուամիջոցներ որոշել են պոյքոթել, եւ, ինչ խօսք, դա իրենց իրաւունքն է: Ժողովրդավարական հասարակութիւնում լրատուամիջոցները նաեւ հարցեր չտալու իրաւունք ունեն:

Այս օրերին Երեւանի դատարանում ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ, ելեւմուտքի նախկին նախարար Գագիկ Խաչատրեանի դատավարութիւնը: Նա հանգիստ նստած է դատարանի դահլիճում, ու իրեն ոչ մի լրատուամիջոցի ներկայացուցիչ չի մօտենում ու հարց տալիս: Այս նոյն լրատուամիջոցները որեւէ կերպ չեն լուսաբանում այդ դատավարութիւնը եւ կրկին պոյքոթում են` հարցեր չեն ուղղում, մինչդեռ խօսքը գնում է մի մարդու մասին, ում` փտածութեան մէջ թաթախուած լինելու վերաբերեալ այդ նոյն լրատուամիջոցները տասնեակ տարիներ լուսաբանել են:

Վերջերս տեղեկացանք, որ ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրեանի ընտանիքին պատկանող 63,5 միլիոն տոլարանոց առանձնատունն արգելանքի է վերցուել, եւ հետաքննութիւն է ընթանում: Ըստ ԱՄՆ Արդարադատութեան Նախարարութեան հաղորդագրութեան` առանձնատունը ձեռք է բերուել` Հայաստանում «փտածութեան սխեմայից ձեւաւորուած եկամուտներով»:

Հետաքրքիր է, որ հայաստանեան լրատուամիջոցները չեն գնում դատարան եւ Գագիկ Խաչատրեանին հարց չեն տալիս, թէ այդ ինչպէ՞ս է նա, տասնեակ տարիներ համեստ աշխատավարձով ապրող պետական ծառայող լինելով, իր հարազատների հետ միասին դարձել տոլարային միլիոնատէր: Չեն հարցնում, թէ նա արդեօ՞ք այլ պաշտօնեաների էլ է ճանաչում, որ տոլարային միլիոնատէր են դարձել: Ինչպե՞ս է, օրինակ, միլիոնաւոր տոլարները հանել Հայաստանից` անշարժ գոյք ձեռք բերելու կամ այլ նպատակներով: Ինչքա՞ն գումար է Հայաստանից թալանուել, եւ քանի՞ «Искандер»-ի, «Точка-У»-ի, քանի՞ քմ առաջնագիծ ամրացնելու հնարաւորութիւն է Հայաստանից դուրս հանուել:

Լաւ, վարչապետի ասուլիսին չէք ուզում հարց տալ, բա ամբողջ Հայաստանին հետաքրքրող այս փտածութեան հարցերով դատավարութիւնը ինչո՞ւ չէք ուզում լուսաբանել, թէ քանի հարիւր միլիոն տոլար են դուրս հանել Հայաստանից, յայտնաբերուած առանձնատունը միա՞կ խնդրահարոյց գոյքն է, թէ՞ էլի կայ:

Վերջին հաշուով չի բացառւում, չէ՞, որ փտածութեան վերաբերեալ ձեր հարցերին ի պատասխան` գուցէ Գագիկ Խաչատրեանը նոյնպէս պատասխանի, որ Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում»:

Հարակից Նյութեր

Leave a Comment