Home ՀԱՅԱՍՏԱՆ Մայիսին Ունինք Նոր Պատմական Բացարձակ Մրցանիշ` Արձանագրուած Է 673.224 Վճարովի Աշխատատեղի. Փաշինեան

Մայիսին Ունինք Նոր Պատմական Բացարձակ Մրցանիշ` Արձանագրուած Է 673.224 Վճարովի Աշխատատեղի. Փաշինեան

by MassisPost

2022 թուականի Մայիս ամսուան ընթացքին  Հայաստանի մէջ արձանագրուած է 673 հազար 224 վճարովի աշխատատեղի, ինչը բոլոր ժամանակներու պատմական  մրցանիշ է:

Աս մասին կառավարութեան նիստին յայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Անոր խօսքով` կը հաշուառուին միայն այն աշխատատեղիները, որոնց համար վճարուած է աշխատավարձ եւ եկամտային հարկ:

«2022 թուականի Մայիսին 2021 թուականի համեմատ  մեր աշխատատեղիները աւել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թուականի մայիսի համեմատ աւել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թուականի մայիսի նկատմամբ` 125 հազար 235 աշխատատեղիով: Այսինքն` 2018 թուականից ի վեր Հայաստանում ի յայտ է եկել աւելի քան 125 հազար աշխատատեղի», ըսաւ ան:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնտին` Փաշինեան ըսաւ, որ Մայիսին այդ ֆոնտը կազմած է 160 միլիառ 56 միլիոն դրամ, որ նախորդ տարուայ Մայիսի նկատմամբ աւելի է 4 միլիառ 531 դրամով, իսկ 2018 թուականի Մայիսի նկատմամբ` 63 միլիառ 369 դրամով: «Այսինքն` աշխատավարձային ֆոնտը 2018 թուականից ի վեր 65 տոկոսով աւելացել է», նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինեանի խօսքով` եկամտային հարկի ընդհանուր գումարը Մայիս ամսին կազմած է 32 միլիառ 741 միլիոն դրամ,  որ 2021 թուականի Մայիսի նկատմամբ աւելի է 3 միլիառ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թուականի Մայիսի նկատմամբ աւելի է 8 միլիառ 578 միլիոն դրամով:

 

«2022 թուականի Մայիսին միջին աշխատողի հաշուով աշխատավարձը կազմել է 237 հազար 845 դրամ, որը 2021 թուականի Մայիսի նկատմամբ աւել է 25 հազար 592 դրամով կամ 12 տոկոսով: 2019 թուականի նկատմամբ աւել է 50 հազար 667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018 թուականի համեմատ` 61 հազար 306 դրամով կամ 34.7 տոկոսով», ըսաւ Վարչապետ Փաշինեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment