«Եթէ յայտարարում էք, որ Արցախը չի կարող լինել Ատրպէյճանի կազմում, զրկւում էք մանեւրելու իրաւունքից», պաշտօնավարման 100 օրուան առիթով Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցին յայտարարած է նախագահ Վահագն Խաչատուրեանը:
«Եթէ յայտարարում էք, ուղղակի զրկւում էք մանեւրելու իրաւունքից: Պէտք է կարողանանք քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը տարբերել փոփուլիզմից եւ հանրային խօսքից: Մենք սա չենք անում, մենք ամէն ինչ խառնում ենք իրար: Պէտք չի այն մարդկանց, յատկապէս պատասխանատուներին, ովքեր այդ բանակցային գործընթացի մէջ են, ովքեր պատասխանատու են նաեւ մեր երկրի համար զրկել այդ հնարաւորութիւնից: Վարչապետը խիզախութիւն ունեցաւ դրա մասին բացայայտ խօսելու, բայց դրա մէջ ի՞նչ վատ բան կայ: Ամէն ինչ չի, որ պէտք է հրապարակաւ ասենք: Մեր ընդդիմութիւնն էլ լաւ գիտի, որովհետեւ ընդդիմութեան մէջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են յայտնուել: Այդ առումով իրենց պահուածքը ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել, կարող եմ ասել` հարցական է», ըսած է նախագահը: