Home ՀԱՅԱՍՏԱՆ Առաջին Հանդիպումը Բաւական Լաւ Կառուցողական Հանդիպում Եղած Է․ Գնէլ Սանոսեան

Առաջին Հանդիպումը Բաւական Լաւ Կառուցողական Հանդիպում Եղած Է․ Գնէլ Սանոսեան

by MassisPost

Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնէլ Սանոսեանը խորհրդարանին մէջ լրագրողների հետ ճեպազրոյցին ընթացքին անդրադարձաւ սահմանազատման հարցերով յանձնաժողովներու հանդիպման` նշելով․ «Առաջին հանդիպումը բաւական լաւ կառուցողական հանդիպում է եղել»:

Այն դիտարկման, որ այդ «կառուցողական» հանդիպումէն յետոյ թշնամիին կրակոցներէն զոհուած է հայ զինուոր, Սանոսեանը պատասխանեց․ «Տուեալ վայրի հանդիպումը եղել է կառուցողական, բնական քննարկում: Օրինակ` հիմա մեզնից ոչ մէկ իրար չի ծեծում, եթէ դրսում ինչ-որ մարդիկ իրար ծեծեն, չեղաւ, որ այստեղ էր: Այնտեղ, որտեղ այդ հանդիպումը տեղի է ունեցել, եղել է կառուցողական մասնագիտական քննարկում, առաջին հանդիպման համար բաւական կարեւոր հարցեր բարձրացուել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանուել եւ այլն: Այդ առումով դրական ենք գնահատում»:

Ըստ Սանոսեանի` նման միջադէպերը կը խանգարեն այն ամբողջ գործընթացը, որ հիմա տեղի կ’ունենայ: «Եւ շատ դատապարտելի է, երբ բնական աշխատանքային փուլին կարող է յաջորդել նման վարքագիծ, որի արդիւնքում մեր անմեղ զինուորները կարող են նման անմտութեանը զոհ գնալ», ըսաւ ան:

Հարցին, թէ կա՞յ որոշում, թէ ինչ քարտէզներով պիտի առաջնորդուին, Սանոսեանը պատասխանեց, որ կողմերը տարբեր քարտէզներ ունին: Ամէն մէկը իր ունեցած տեղեկութիւնը պիտի բերէ աշխատանքային դաշտ, պիտի փորձեն այդ քարտէզներով աշխատիլ:

Հարակից Նյութեր

Leave a Comment