Home ՀԱՅԱՍՏԱՆ Մենք Ունեցած Ենք Ներդրումներու Մրցանշային Ցուցանիշ․ Վահան Քերոբեան

Մենք Ունեցած Ենք Ներդրումներու Մրցանշային Ցուցանիշ․ Վահան Քերոբեան

by MassisPost

Ներդրումներու ոլորտին մէջ շատ մեծ է հետաքրքրութիւնը սփիւռքահայերուն կողմէ, ըսաւ տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը: «Այս վերջերս մենք անցկացրել էինք Սփիւռքի պարտատոմսերի հնարաւոր թողարկման վերաբրեյալ հարցում, եւ մօտ 2000 մասնակից պատասխանել էին հարցերին: Նրանց 74 տոկոսը յայտնել էին, որ իրենք հետաքրքրուած կը լինեն Հայաստանում ֆինանսական նոր գործիքների մէջ ներդրումներ անելով: Եւ մօտաւորապէս կէսը ասել էր, որ իրենց հետաքրքիր է նաեւ Սփիւռքի պարտատոմսերում ներդրումներ անելը: Մենք այդ հետազօտութեան եւ հարցման արդիւնքները ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ, եւ հետագայ գործողութիւններն արդէն կը բխեն մեր ընդհանուր ներքին քննարկումներից: Բայց ուզում եմ ասել, որ արդէն Սփիւռքի կողմից մենք տեսնում ենք էական ներդրումներ` հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Եւրոպայից, նաեւ Մերձաւոր Արեւելքից», ըսաւ Քերոբեանը:

Անոր խօսքով` կայ նաեւ մեծ հետաքրքրութիւն եւրոպական երկիրներէ, Ռուսիայէն ու այլ երկիրներէ այլազգիներու կողմէ: «Եւ այդ առումով ներդրումային միջավայրն իսկապէս խոստումնալից է: Անցած տարի մենք ունեցել ենք ներդրումների մրցանշային ցուցանիշ` 1 թրիլիոն 430 միլիառ դրամ, եւ դա այն թիւն է, որը երբեւէ չի եղել մեր պատմութեան ընթացքում: Մենք հետագայ տարիներին պէտք է աւելացնենք ներդրումների հոսքը Հայաստան», ըսաւ Քերոբեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment