Home ՀԱՅԱՍՏԱՆ Կեդրոնական Դրամատունը 2022-ի Համար Կը Կանխատեսէ 6.5% Սղաճ Եւ 1.5% Տնտեսական Աճ` Պայմանաւորուած Արտաքին Միջավայրով

Կեդրոնական Դրամատունը 2022-ի Համար Կը Կանխատեսէ 6.5% Սղաճ Եւ 1.5% Տնտեսական Աճ` Պայմանաւորուած Արտաքին Միջավայրով

by MassisPost

Մայիս 16-ին, Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ պիւտճէտային հարցերու մշտական յանձնաժողովի նիստին քննարկուած է Կեդրոնական դրամատան գործունէութեան վերաբերեալ տարեկան հաղորդումը: Հիմնական զեկուցողն էր դրամատան նախագահի տեղակալ Յովհաննէս Խաչատրեանը:

«2021 թուականի Դեկտեմբերի դրութեամբ սղաճը կազմել է 7.4 տոկոս, միջին սղաճը` 7.2 տոկոս: Տարբեր արտաքին գործօնների պատճառով սղաճային վտանգները զսպելու նպատակով տարուայ ընթացքում վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացուել է 4.25-7.75 տոկոսով: 2021 թուականի համար Կեդրոնական դրամատունը կանխատեսում էր 1.5 տոկոս տնտեսական աճ, իսկ սղաճի համար` 6.2 տոկոս: Միաժամանակ փոփոխուել են թէ տնտեսական աճի կանխատեսումները, թէ արտաքին հատուածից եկող սղաճային ճնշումներն են աւելացել: Արդիւնքում մենք ունեցանք 5.7 տոկոս տնտեսական աճ եւ 7.4 տոկոս գնաճ», նշեց դրամատան փոխնախագահը:

Անոր խօսքով` դրամավարկային քաղաքականութիւնը եղած է չէզոք կամ քիչ մը խթանող:

Ինչ կը վերաբերի 2022 թուականի սղաճի կանխատեսումներուն, ան ըսաւ, որ Կեդրոնական դրամատունը 2022-ի համար կը կանխատեսէ 6.5 տոկոս սղաճ եւ 1.5 տոկոս տնտեսական աճ, ինչ որ պայմանաւորուած է արտաքին միջավայրով:

Հարակից Նյութեր

Leave a Comment