Home ՍՓԻՒՌՔ Սփիւռքի Հասարակական Կարծիքի Աննախադէպ Հետազօտութիւն

Սփիւռքի Հասարակական Կարծիքի Աննախադէպ Հետազօտութիւն

by MassisPost

Հայկական Սփիւռքի Հարցախոյզի Չորրորդ Փուլը Մայիս 6-Ին 

Հայկական սփիւռքի հարցախոյզը այս գարնանը կիրականացուի Միացեալ Նահանգների (յատկապէս Նիւ Եորք/Նիւ Ճրզի, Միշիկըն, Լոս Անջելես) եւ Գանատայի Օնթարիօ նահանգի հայկական համայնքներում:

Հայկական սփիւռքի հարցախոյզը (ՀՍՀ) Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան նախաձեռնությունն է, որը գործում է Լոնտոնի հայկական ինստիտուտի հովանու ներքոյ, մի խումբ մասնագէտների եւ հետազօտողների առաջնորդութեամբ:

Հետազօտութիւնը արժէքաւոր պատկերացում է տալիս սփիւռքի հասարակական կարծիքի եւ բազմաթիւ հարցերի շուրջ մարդկանց մտքերի վերաբերեալ: Այն փաստահեն գիտելիք է տրամադրում հանրութեանը եւ օգտակար տուեալներ՝ համայնքների անդամներին ու առաջնորդներին, ի թիւս այլոց, ինչը թոյլ է տալիս աւելի լաւ հասկանալ ու վերլուծել համայնքները՝ մանաւանդ ծրագրերի ու նախագծերի մշակման համար։

Ինչպէս բացատրում է ՀՍՀ տնօրէն եւ Օքսֆորտի համալսարանի դասախօս դոկտոր Հրաչ Չիլինգիրեանը․ «Հետազօտութեան ընթացքում հարցուողներից փորձում ենք իմանալ նրանց տեսակէտներն ու կարծիքը ինքնութեան, ինչպէս նաեւ պատկանելութեան այլ խնդիրների վերաբերյալ` որպէս հայեր եւ որպէս տարբեր երկրների քաղաքացիներ: Այլ թեմաների թւում են լեզուն եւ մշակոյթը, եկեղեցին եւ կրօնը, համայնքային գերգրգռուածութիւնը, եւ Հայաստանի հետ յարաբերութիւնները»:

Միացեալ Նահանգներում եւ Օնտարիո (Գանատա) բնակվող ցանկացած հայ, որի 18 տարեկանը լրացել է, կարող է Մայիս 6-ից առցանց լրացնել հարցաթերթիկը՝ այցելելով  www.armeniandiasporasurvey.com:  Նրանց համար, ովքեր ցանկանում են առձեռն լրացնել, հասանելի կլինեն տպագիր հարցաթերթիկներ:

ՀՍՀ-ը մեկնարկել է 2018-ին, նախնական հետազօտութիւն կատարելով  չորս համայնքում ՝ Պոսթըն, Գահիրէ, Մարսէյլ եւ Փասատինա: Հաջողութեան հասնելով՝ 2019 թուականին հետազօտուել են եւս չորս համայնք ՝ Արժանթին, Լիբանան, Գանատա (Մոնրեալ) եւ Ռումանիա, իսկ 2021 թվականին` Բելճիքա, Բրիտանիա, Փարիզ եւ Դոնի Ռոստով:

2018 եւ 2019 թուականների ուսումնասիրութիւնների արդիւնքները հրապարակուել են առանձին-առանձին: 2019-ի ուսումնասիրութիւնը հասանելի է հայերէն, անգլրեն եւ Սպաներէն: Բոլոր զեկոյցները կարելի է անվճար ներբեռնել ՀՍՀ կայքէջից՝ https://www.armeniandiasporasurvey.com:

Հարակից Նյութեր

Leave a Comment