Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մէջ Դրամատնային Հաշիւներ Բացած Են Մօտ 16 Հազար Ոչ-Տեղացիներ

Հայաստանի Մէջ Դրամատնային Հաշիւներ Բացած Են Մօտ 16 Հազար Ոչ-Տեղացիներ

by MassisPost

Հայաստանի դրամատուներուն մէջ մօտ 16 հազար ոչ-տեղացիներ բացած են նոր հաշիւներ, անոնց զգալի մասը Ռուսաստանի բնակիչներ են: Այս մասին ըսաւ ՀՀ Կեդրոնական Դրամատան նախագահ Մարթին Գալստեանը:

Ըստ անոր` աշխարհի մէջ դրամատնային համակարգերուն մէջ աւանդաբար կան խաղի յստակ կանոններ. ոչ-տեղացիները աւելի խիստ հսկողութեան ներքոյ կը գտնուին միշտ:

«Հայաստանի դրամատնային համակարգը ստեղծուած իրավիճակում շատ ճիշդ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանւում են բոլոր միջազգային կանոնները: Միեւնոյն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ կանոնների ներքոյ մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք դրամատուն մուտք գործելով եւ ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կեդրոնը տեղափոխւում է Հայաստան, հնարաւորութիւն են ունենում բացել հաշիւներ ՀՀ առեւտրային դրամատներում, սպասարկուել ՀՀ դրամատնային համակարգում: Այդպիսի յաճախորդների թիւը, եթէ ես չեմ սխալւում, ներկայումս մօտ 16 հազար է», ըսաւ Գալստեան:

Ռուսաստանի բնակիչները այդ նոր յաճախորդներուն զգալի մասը կը կազմեն:

Հարակից Նյութեր

Leave a Comment