Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սերժ Սարգսեանը Անգիր Գիտէր, Որ Իր Ժառանգած Բանակցային Փաթեթը Երկու Ճանապարհ Ունի` Կա՛մ Հողերու Յանձնում, Կա՛մ Պատերազմ. Էտմոն Մարուքեան

Սերժ Սարգսեանը Անգիր Գիտէր, Որ Իր Ժառանգած Բանակցային Փաթեթը Երկու Ճանապարհ Ունի` Կա՛մ Հողերու Յանձնում, Կա՛մ Պատերազմ. Էտմոն Մարուքեան

by MassisPost

«Կարող ենք մենք մեզ շարունակել խաբել, բայց Մինսքի Խմբակի համանախագահող երկրի նախագահ Վլատիմիր Փութինն ասում է, որ միջազգային հանրութիւնը միջազգային իրաւունքի ծիրին մէջ կարծում է, որ դա Ատրպէյճանի տարածք է», ըսաւ Էտմոն Մարուքեան եւ յաւելեց, որ եթէ Վլատիմիր Փութինը ըսած ըլլայ, որ Արցախը անկախ է կամ Հայաստանի մաս է, կամ Արցախի այդ շրջանները Արցախի մաս են, «ես մեծ պաստառ կը պատրաստեմ եւ կը փակցնեմ մեր պատշգամբի պատից»:

Մարուքեանի խօսքով` մինչպատերազմեան եւ յետպատերազմեան իրողութիւնները անհամեմատելի են. «Եթէ չէք գիտակցում, որ դրանք անհամեմատելի են, ուրեմն այդպէս էլ չէք հասկացել, թէ ինչ է եղել»:

Իսկ ինչ կը վերաբերի Արցախի անկախութեան ճանաչման, Մարուքեանը հարց տուաւ` իսկ ինչո՞ւ չէին ճանչնար նախկին իշխանութիւնները: «Իմ տեղեկութիւններով` Ապրիլեան պատերազմը կանգնեցուել է Մոսկուայում մեր կողմի խնդրանքով, եւ եղել է պայմանաւորուածութիւն, որ մենք կը գնանք խաղաղ հանգուցալուծման, ինչը նշանակում է շրջանների յանձնում», ըսաւ Էտմոն Մարուքեան եւ յաւելեց` «Թող Խաչատուրովն ասէր, որ Ատրպէյճանն է ուզել պատերազմը կանգնեցնել»:

«Ես ասել եմ, որ ընդդիմութիւնը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք պէտք է վերաորակեն նրա մեղադրանքը: Նրանք պէտք է ասէին` եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման: Այդ մեղադրանքը որոշակի օրինականութիւն ունի, բայց իրենք սկսեցին ասել «հողատու», «հողեր յանձնող»: Նախկին իշխանութիւնը Փաշինեանին յանձնելիս լաւ գիտէր, թէ ինչ բանակցային փաթեթ է նրան ժառանգել, եւ անգիր գիտէր, որ այդ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի` կա՛մ գնում ես խաղաղ հանգուցալուծման եւ հողերը յանձնում ես, կա՛մ պատերազմ է լինելու: Այդքանը իմանալով` սկսում են շրջանառութեան մէջ դնել, որ «սրանք եկել են հողերը յանձնելու»:

Մենք բոլորս մեղաւոր ենք, որ համաձայն չենք եղել զիջումների», 44-օրեայ պատերազմին առնչութեամբ ընդգծեց Էտմոն Մարուքեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment