Home ՀԱՅԱՍՏԱՆ Մի՛ Շփոթէք Հանրային Տարածքը Ախոռի Հետ. Տիգրան Յակոբեան

Մի՛ Շփոթէք Հանրային Տարածքը Ախոռի Հետ. Տիգրան Յակոբեան

by MassisPost

Հայաստանի Հեռուստատեսութեան եւ Ռատիոյի Ազգային Յանձնաժողովի անդամ Տիգրան Յակոբեան ֆէյսպուքեան իր էջով  պարզաբանած է «5-րդ ալիք» հեռուստատեսութեան հանդէպ վարչական տոյժ կիրառելու ՀՌՅ-ի որոշումը եւ ներկայացուցած է, թէ ինչու այդ որոշման պատճառով մեծ աղմուկ սկսած է:

Ըստ Յակոբեանի` այդ որոշումը  խեղաթիւրած է նոյնինքն ալիքին ղեկավարը իր ֆէյսպուքեան գրառումներով եւ հարցազրոյցներով, «մանիփուլեացիաներով ու կեղծիքներով»:

Տիգրան Յակոբեանը նշած է, որ այս է պատճառը, որ ստիպուած է եւս մէկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը: Գրառման մէջ ան ըսած է. «Հեռուստատեսութիւնը տուգանուել է եթերով գռեհկաբանութիւն եւ հայհոյախօսութիւն տարածելու համար: Կիրակնօրեայ լրատուական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ պաստառին ցուցադրուել են բառեր, որոնց թւում են  ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱՅ: Որոշման հիմքը Յանձնածողովի կողմից ընդունուած կարգն է, որով սահմանուել էին «անչափահասների առողջութեան, մտաւոր եւ ֆիզիքական զարգացման, դաստիարակութեան վրայ հնարաւոր բացասական ազդեցութիւն ունեցող հաղորդումների չափորոշիչները»: Եւ այդ «կեղտոտ» բառերուն օգտագործումը եթերով խախտած է չափորոշիչներու քանի մը յօդուած: Խախտումներուն համար հեռուստատեսութիւնը տուգանուած է: Ամէն ինչ շատ պարզ է:

«Մնացած «պայաթիները» ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոթիքայի եւ մանկապղծութեան վերաբերեալ զառանցանքները, «բա, ուրիշների մօտ ինչի չէք նկատում», մանկական արդարացումները, սպառնալիքները, թէ բա քիչ մնաց եւ այլն ուղղուած են անտեղեակների կամ մտաւոր ունակութիւնների հետ խնդիր ունեցողների համար:

«Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը կանանց եւ երեխաների ներկայութեամբ խնդիր չեն տեսնում օգտագործել այդ բառերը, եւ դա իրենց անձնական գործն է: Բայց Յանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրաւաբանները թոյլ չեն տալու Հանրային մուլթիփլեքսում օրինականացնել հայհոյանքը եւ վերածել այդ հանրային տարածքն ախոռի:

«Ցաւում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՅ նախագահը որոշումները միանձնեայ չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերեւների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Յանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրոյն որոշումներ ընդունելու փորձ, համարձակութիւն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պէտք է բաւարար լինէր տեսնելու եւ հասկանալու Յանձնաժողովի գործունէութեան արմատական փոփոխութիւնը:

Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրաւունքը պահանջում են, հաւանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժէքներ կրող» համարողներն ու… կանայք»:

Հարակից Նյութեր

Leave a Comment