Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանէն Ռուսաստան Արտահանումները Մօտ 30 Տոկոս Անկում Ապրած Են․ Քերոբեան

Հայաստանէն Ռուսաստան Արտահանումները Մօտ 30 Տոկոս Անկում Ապրած Են․ Քերոբեան

by MassisPost

Վերջին տուեալներով՝ Հայաստանէն Ռուսաստան արտահանումները մօտ 30 տոկոս անկում ապրած են, ինչ որ մտահոգիչ է: Այս մասին ըսաւ տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը` պատասխանելով հարցին, թէ ռուս-ուքրանական հակամարտութեան սրումը ինչ ազդեցութիւն ունեցած է Հայաստանի տնտեսութեան վրայ: Միեւնոյն ժամանակ, նախարարը նշեց, որ միւս ուղղութիւններով կայ արտահանման աճ:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդիւնքում, կարծում ենք, արտահանման ծաւալները կը սկսեն աճել, որովհետեւ այն բացը, որ յառաջացել է նաեւ ռուսական շուկայում բազմաթիւ արեւմտեան ընկերութիւնների դուրս գալու պատճառով, թոյլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել», ըսաւ Քերոբեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment