Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Չեմ Կարողանում Հասկանալ Տրամաբանութիւնը, Երբ Ընդդիմադիր Գործիչները Յայտարարում Են` 5000, 6000, 7000 Զոհ․ Կարո՞ղ ա Այդպէս Է Ծրագրուած Եղել, Չի Ստացուել». Փաշինեան

«Չեմ Կարողանում Հասկանալ Տրամաբանութիւնը, Երբ Ընդդիմադիր Գործիչները Յայտարարում Են` 5000, 6000, 7000 Զոհ․ Կարո՞ղ ա Այդպէս Է Ծրագրուած Եղել, Չի Ստացուել». Փաշինեան

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեան ԱԺ-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձաւ 44-օրեայ պատերազմի ժամանակ զոհերու թիւին մասին ընդդիմութեան յայտարարութիւններուն: «Հայաստանի կառավարութիւնը թափանցիկ կերպով եւ Քննչական Կոմիտէն պարբերաբար հրապարակում են 44-օրեայ պատերազմում զոհուած մեր եղբայրների տուեալները ու զոհերի թիւը: Գտնուելու վայրը անյայտ համարուող մեր հայրենակիցների թիւը նոյնպէս յայտնի է: Թիւերը հրապարակուած են, այսօրուայ դրութեամբ՝ 3812: Ես այդպէս էլ չեմ կարողանում հասկանալ տրամաբանութիւնը, երբ ընդդիմադիր գործիչները յայտարարում են` 5000, 6000, 7000 զոհ: Ես ուզում եմ հասկանալ` եթէ իրենք այլ տուեալ ունեն, թող հիմնաւորեն այդ տուեալը: Հակառակ դէպքում ինձ համար պարզ չէ տրամաբանութիւնը, կարո՞ղ ա այդպէս է ծրագրուած եղել, չի ստացուել: Թէ՞ իրենց համար հաճելի է, որ եւս 1000 եւ աւելի զոհ լինէր: Եւ դա իրենց համար առանձնայատուկ ինչ-որ նպատակ է: Ես ուզում եմ հասկանալ` էս ի՞նչ տրամաբանութիւն է: Սա շատ խօսուն փաստ է, որից պէտք է անել շատ ճշգրիտ հետեւութիւններ», ըսաւ Փաշինեան:

«Ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, որ նախ Հայաստանին ինչ-որ մէկը փորձում է օրակարգ պարտադրել, միւս կողմից` որ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից», այս մասին ԱԺ-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Անոր խօսքով` Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելը, Թուրքիոյ հետ յարաբերութիւնները կարգաւորելը եւ համապատասխան փաստաթուղթով արձանագրելը ՀՀ կառավարութեան եւ բոլոր կառավարութիւններուն բուն նպատակը եղած է:

«Ղարաբաղի հարցի լուծման նպատակը խաղաղութեան պայմանագրի կնքումն է եղել, եւ դա արձանագրուած է եղել բոլոր փաստաթղթերում: Մենք հետաքրքրուա՞ծ ենք արդեօք Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելով` այո: Պատրա՞ստ ենք արդեօք Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել` այո: Արդեօ՞ք այդ խաղաղութեան պայմանագիրը պիտի բանակցուի` այո: Ի՞նչ ձեւաչափով պէտք է տեղի ունենան բանակցութիւնները, դրա մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք: Հետեւաբար, ՀՀ կառավարութեան նպատակը եւ բոլոր նախկին կառավարութիւնների օրօք էլ բանակցութեան նպատակը հէնց խաղաղութեան պայմանագիր կնքելն է եղել», ըսաւ Փաշինեան:

Վարչապետը  անդրադարձաւ իր եւ Ատրպէյճանի նախագահի առցանց հանդիպման: «Քննարկուող կարեւոր հարցերից մէկը եղել է մարդասիրական հարցերի լուծումը: Այդ հանդիպումից յետոյ 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք: Եւ ես ուզում եմ նաեւ իմ գնահատանքի խօսքը հնչեցնել Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնին եւ ԵՄ Խորհուրդի նախագահ Շարլ Միշէլին` գործադրած ջանքերի առիթով:

Բայց հանդիպումից յետոյ այսպիսի մի թիւրընկալում եղաւ հետեւեալի շուրջ: Մենք խօսել ենք նաեւ առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին եւ 44-օրեայ պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Եւ Ատրպէյճանն անընդհատ խօսում է այն մասին, որ Ղարաբաղեան առաջին պատերազմից յետոյ իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նոյնպէս ունի անհետ կորածներ` պաշտօնական թիւերով 777 անհետ կորածներ ունենք:

Փորձ է արւում ներկայացնել, թէ հայկական կողմը նաեւ այս հարցում ճշգրիտ քայլեր չի ձեռնարկել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մէկ տարուայ ընթացքում ատրպէյճանական կողմին է փոխանցուել առաջին պատերազմից անհետ կորած համարուող 108 մարդու մարմին, եթէ այս եզրը ճիշդ է օգտագործել: Եւ յառաջիկայ օրերին մենք պատրաստւում ենք եւս 2 մարմին փոխանցել», ըսաւ վարչապետ Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment