Home ՀԱՅԱՍՏԱՆ 2021 Թուականին Հայաստանի Մէջ 572 Քմ. Ճանապարհ Կառուցուած Է

2021 Թուականին Հայաստանի Մէջ 572 Քմ. Ճանապարհ Կառուցուած Է

by MassisPost

2021 թուականին Հայաստանի մէջ 572 քմ. ճանապարհ կառուցուած է, կառավարութեան այսօրուայ՝Դեկտեմբեր 30-ի նիստին ըսաւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար՝ Գնել Սանոսեան։ «Սա բաւական լաւ ցուցանիշ է։ Միւս կողմից, եթէ մենք գումարենք նաեւ նպաստով ծրագրերով իրականացուած աշխատանքները, այնտեղ նոյնպէս ունենք կուպրապատման եւ սալիկապատման աշխատանքներ։ Բոլորը միասին կը ստանանք, որ 2021 թուականին Հայաստանում կառուցուել է 750 քմ. ճանապարհ։ Բարդ տարի էր, տարին առանձնայատուկ էր նրանով, որ մի շարք չնախատեսուած աշխատանքներ են իրականացուել, մի շարք ճանապարհներ են կառուցուել, որոնք 2020 թուականին նախատեսուած չէին»,- ըսաւ Սանոսեան։

Ըստ Սանոսեանին՝ մեկնարկած են Տաթեւ-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքները։ «Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է։ Մենք 20 քմ. ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում։ Եւ այս տարին նաեւ կ’առանձնանայ նրանով, որ սովորաբար 3-4 ամիս ճանապարհաշինարարաները գնում են հանգստի, մենք 7-8 վայր ունենք, որտեղ որեւէ օր աշխատանքները չեն դադարի։ Հիմնականում Սիւնիքում են այդ աշխատանքները։ Իսկ 2022 թուականին աւելի մեծ առաջադրանք կայ մեր առջեւ դրուած»,- նշեց Գնել Սանոսեան։ Ըստ նախարարին՝ պաշտպանութեան նախարարութեան հետ համագործակցելով՝ այս տարի մօտ 92 քմ. ճանապարհներ կառուցուած են, որոնք նախատեսուած չէին։

Հարակից Նյութեր

Leave a Comment