Home ՀԱՅԱՍՏԱՆ Մէկ Տարուայ Մէջ Հայաստանի Պետական Պարտքը Աւելցած Է 1․24 Միլիառ Տոլարով

Մէկ Տարուայ Մէջ Հայաստանի Պետական Պարտքը Աւելցած Է 1․24 Միլիառ Տոլարով

by MassisPost

Անցեալ տարեվերջի համեմատ Հայաստանի պետական պարտքը աճած է 1 միլիառ 240․73 միլիոն տոլարով, իսկ արտաքին պարտքը՝ 701․342 միլիոն տոլարով։ Այս տարուայ Հոկտեմբեր 31-ի դրութեամբ Հայաստանի պետական պարտքը կազմած է 9 թրիլիոն 209.216 միլիոն տոլար։ Ինչպէս տեղեկացուցած է ՀՀ վիճակագրական կոմիտէն, Սեպտեմբերի համեմատ պետական պարտքը աւելցած է 171.107 միլիոն տոլարով։ Իսկ անցեալ տարուայ Դեկտեմբերի համեմատ Հոկտեմբեր 31-ի դրութեամբ պետական պարտքը աւելցած է 1 իլիառ 240․73 միլիոն տոլարով։

Հայաստանի արտաքին պարտքը Հոկտեմբեր 31-ի դրութեամբ կազմած է 6 միլիառ 706.786 միլիոն տոլար, Սեպտեմբերի համեմատ աճած է 41.218 միլիոն տոլարով։ Իսկ անցեալ տարեվերջի համեմատ արտաքին պարտքը Հոկտեմբերի վերջի դրութեամբ աճած է 701․342 միլիոն տոլարով։ Արտաքին պարտքէն 6 միլիառ 232.502 միլիոն տոլարը ՀՀ կառավարութեան պարտքն է։

Հարակից Նյութեր

Leave a Comment