Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ոչ Եւս է Վանօ Սիրադեղեանը

Ոչ Եւս է Վանօ Սիրադեղեանը

by MassisPost

Կեանքէն հեռացած է գրող, հրապարակախօս, պետական, քաղաքական գործիչ Վանօ Սիրադեղեանը։ Սիրադեղյանը մահացել է նախօրեին:

Սիրադեղեան ծնած է 13 Նոյեմբեր 1946-ին, Նոյեմբերեանի շրջանի Կոթի (Շաւարշաւան) գիւղը։

Աւարտած է Երեւանի պետական համալսարանը։ Բանասէր, լրագրող։ Արձակագիր։ «Տրուժպա նարոտով» ամսագրի մրցանակակիր (1982)։

Աշխատած է շարք մը պարբերականներու մէջ։ «Ղարաբաղ» կոմիտէի անդամ։

1990-1991 եղած է ՀՀ ե վարչության պետ:

1991-1992՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականութեան եւ ընկերային հարցերու խորհրդական։ 1992-1997 եղած է ներքին գործոց նախարար, 1997-1998՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամաւոր (թիւ 13 ընտրատարածք) ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999՝ ԱԺ պատգամաւոր (թիւ 73 ընտրատարածք) «Հանրապետութիւն» խմբակցության անդամ։

Եղած է ԱԺ պետական-իրաւական հարցերու մշտական յանձնաժողովի անդամ։ Խմբակցութիւններու եւ պատգամաւորական խումբերու մէջ ընդգրկուած չէ։ ՀՀՇ վարչութեան անդամ։

Յիշեցնենք, որ Վանօ Սիրադեղեանը աւելի քան 20 տարիէ կը գտնուէր միջազգային հետախուզման մէջ: Ան որպէս մեղադրեալ ներգրաւուած էր 19 Փետրուար 1999-ին, նոյն օրը անոր նկատմամբ յայտարարուած է հետախուզում:  3 Մայիս 1999-ին Սիրադեղեանը ձերբակալուած է, իսկ 2000-ին հեռացած էր Հայաստանէն եւ կը գտնուէր միջազգային հետախուզման մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment