«Պարոն Տոնոյեանն առաջադրուած մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մէջ, որը նա չի կատարել:
ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնից ազատուելուց յետոյ պարոն Տոնոյեանը ձեռնպահ է մնացել մեկնաբանութիւններից՝ հաշուի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգութեան եւ միջպետական յարաբերութիւնների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյեանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատուութեան մեծ ծաւալի՝ այն չի օգտագործում հանրային տիրոյթում սեփական պաշտպանութեան համար:
Պարոն Տոնոյեանը վստահ է, որ յատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարուած փորձաքննութեան արդիւնքները փաստարկուած եւ անաչառ պատասխաններ կու տան ՀՀ զինուած ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զէնք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյեանը պայքարելու է յանուն արդարութեան, իր անմեղութեան եւ բարի համբաւի վերականգման համար:
Թիֆլիս Աշխոյժ Միջնորդական Դեր