Home ՀԱՅԱՍՏԱՆ 2020-ի Տարեվերջի Համեմատ ՀՀ Արտաքին Պարտքը Աճած է 10․2%-ով

2020-ի Տարեվերջի Համեմատ ՀՀ Արտաքին Պարտքը Աճած է 10․2%-ով

by MassisPost

«Հայաստանի արտաքին պետական պարտքը այս տարուայ Յունիսի 30-ի դրութեամբ կազմել է 6 միլիառ 677.672 միլիոն տոլար եւ 2020 թուականի Դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 10․2 տոկոսով»։ Այս մասին տեղեկացուցած է ՀՀ վիճակագրական կոմիտէն։ Նախորդ տարեվերջին արտաքին պետական պարտքը կազմած էր 6 միլիառ 059.444 միլիոն տոլար։ Արտաքին պարտքէն ՀՀ կառավարութեան պարտքը կը կազմէ 6 միլիառ 209.581 միլիոն տոլար։ Կառավարութեան պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճած է 10.9 տոկոսով։ Հայաստանի ներքին պարտքը Յուլիսի 31-ի դրութեամբ կազմած է 1 միլիառ 085 միլիոն 537.5 հազար տոլար։

Հարակից Նյութեր

Leave a Comment