Home ՀԱՅԱՍՏԱՆ Այս Պատերազմին Պարտուած Ենք Հիւսիս-Հարաւի Փողերը Լափածներու Մեղքով. Գրիգոր Յարութիւնեան

Այս Պատերազմին Պարտուած Ենք Հիւսիս-Հարաւի Փողերը Լափածներու Մեղքով. Գրիգոր Յարութիւնեան

by MassisPost

«Գորիս-Կապան ճանապարհի այն հատուածը, որը մօտ երկու օր է՝ փակ է, 92-93 թուականներին՝ պատերազմի ժամանակ, այդ ճանապարհն ընդհանրապէս փակ էր, եւ տեղաշարժը կրկին իրականացւում էր Տաթեւ-Աղուանի ճանապարհով, որն այս պահին մինչեւ Աղուանի ոլորան շատ լաւ կուպրապատուած է»,- Civic.am-ի հետ զրոյցի ընթացքին ըսաւ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցութեան) ներկայացուցիչ՝ Գրիգոր Յարութիւնեան, որ Մեղրիէն է։

Ան նշեց, որ այս պահուն, իր տեղեկութիւններով, զօրաշարժի կ’ենթարկեն տարածաշրջանի ճանապարհաշինական կազմակերպութիւնները եւ լսած է նաեւ, որ աշխատանքներուն մէջ պիտի ներգրաւուի նաեւ Մեղրիի ճանապարհաշինական կազմակերպութիւնը, որ Հայաստանի լաւագոյն կազմակերպութիւններէն մէկն է, եւ ճանապարհը արագ կը սարքեն։

«Դա հիմա աւելի շատ ռուսների խնդիրն է, դա ռուսների դէմ ուղղուած խնդիր է, տնտեսապէս մենք ենք տուժում, բայց քաղաքականապէս այսօր ռուսները խայտառակ վիճակում են։ Փաստօրէն, իրենք, առանց ռուսներին տեղեակ պահելու, դրել-փակել են։ Ես ճանապարհը փակելուց մէկ օր առաջ եմ եկել Երեւան, այնտեղ ռուս սահմանապահներն էին կանգնած, ատրպէյճանցի չէր երեւում։ Մենք գիտէինք, որ այդ ճանապարհի որոշ հատուածներ դեռեւս խորհրդային տարիներին Ատրպէյճանի տարածքով էին գալիս։ Էդ 21 քիլոմեթրը, որ ասում  են, այդ 21 քմ-ի վրայ այդպիսի հատուածներ կան։ Հիմա այդ հատուածներում կարելի է շրջանցող ճանապարհներ կառուցել, բայց գործողը չի կարելի երբեք թողնել իրենց։ Մեծ մասը մեր տարածքն է. մենք ինչո՞ւ պիտի թողնենք անտէրութեան։ Այդ հատուածի վրայ թող ուժեղացուած սահմանապահ զօրքեր տեղադրուեն, տարբերակներ շատ կան»,- ըսաւ Գրիգոր Յարութիւնեան։

Ան նշեց, որ այսօր այս իրավիճակով ատրպէյճանցիները շատ մեծ վնաս կու տան նաեւ Իրանին, որովհետեւ այդ մեծ բեռնատարներով եկող բեռները միայն Հայաստան չեն գար, այլ կ’երթան նաեւ Վրաստան, եւ այդ կատարուած է նաեւ Իրանի դէմ։

«92-93 թուականներին ես քանի անգամ ընտանիքով գնացել եմ Տաթեւ-Աղուանի ճանապարհով, իսկ Երասխում, որ կրակում էին, Վեդիի գիւղերով էինք գնում։ Եղել է, սա նոր բան չի, հիմա այսպիսին է իրավիճակը։ Այն ժամանակ մենք թուրքերին յաղթել էինք, անվտանգ էր, տարածքները մերն էին, հիմա  եղել է պատերազմ, մենք պարտուել ենք այդ պատերազմում։ Եւ պարտուել ենք այն սրիկաների մեղքով, որ ամբողջ երկիրը թալանել են, բանակը թալանել են, էդ գրաւուած տարածքները թալանել են եւ պաշտպանական գծեր կարգին չեն ստեղծել, մեր երեխեքն էլ գնացին-կոտորուեցին։ Հիմա էլ վեր են կացել, դուրս են տալիս, որ մենք չենք եկել ԱԺ աշխատելու, մենք եկել ենք խանգարելու համար։ Բա դրանք էս ազգի թշնամի չե՞ն, բա ձեզ ժողովուրդը 200 հազարից աւելի ձայն է տուել ինչի՞ համար, որ գաք խորհրդարանում շոուներ սարքէ՞ք։ Նրանց պէտք է դատեն, որովհետեւ այս ամէնի համար պատասխանատուն իրենք են, իրենք գործող իշխանութիւն են եղել։ Սա միայն այսօրուայ իշխանութիւնների հարցը չի, որ ուզում են ջարդել նրանց վրայ, ընդհակառակը, էլի այս իշխանութիւններն են ուզում ինչ-որ բան արած լինել»,- ըսաւ Գրիգոր Յարութիւնեան։

Վերջինս նշեց, որ որեւէ մէկու միտքէն թող չանցնի, որ եկած-փակած են այս ճանապարհը, ուրեմն պիտի ձգուի թուրքերուն, այդ կը բացառուի, այդ  ճանապարհը պէտք է ըլլայ Գորիս-Կապանի համար ռազմական ճանապարհ։

Վերջինս տեղեկացուց, որ Խորհրդային Միութեան ժամանակ այդտեղ թուրքի գիւղ կար, եւ իրենք այն ժամանակ այդ գիւղի միջով կ’անցնէին, իսկ 90-ականներու պատերազմի ժամանակ անոնք փախան։

Գրիգոր Յարութիւնեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեան ճիշդ ըսած է, որ կը կանխատեսէին, որ օր մը այսպիսի բան կրնար պատահիլ, եւ արդէն Տաթեւէն մինչեւ Աղուանի ճանապարհի շինարարութիւնը սկսած է։

Այնուհետեւ Յարութիւնեան նշեց, որ նախկին իշխանութիւնները թող պատասխանեն՝ ինչո՞ւ Հիւսիս-հարաւ ճանապարհը սկսան Արարատեան դաշտէն, եթէ Քաջարան-Սիսիանը գոնէ սարքած ըլլային, մենք այսպիսի խնդիրի առջեւ չէինք կանգնիր եւ անոր համար պատասխան պիտի տան։

«Եկան, փողերը լափեցին Արարատեան դաշտում  եւ դէպի Գիւմրի գնացող հատուածի. ճանապարհը պէտք է սկսէին դժուարանցանելի տեղերից, չարեցին»,- ըսաւ Գրիգոր Յարութիւնեան։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment