Home ՀԱՅԱՍՏԱՆ Այդ Ինչպէ՞ս Եղաւ, Որ Արցախը Մենք Ծախեցինք, Բայց Միլիառները Դուք Ունեցաք․ ՔՊ Պատգամաւոր

Այդ Ինչպէ՞ս Եղաւ, Որ Արցախը Մենք Ծախեցինք, Բայց Միլիառները Դուք Ունեցաք․ ՔՊ Պատգամաւոր

by MassisPost

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեան իր ելոյթով պատասխանեց ընդդիմութեան։

«Ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են Արցախը ծախելու մէջ, ասում են՝ եկել էք, ծախել էք, հարստացել էք։ Էդ ո՞նց եղաւ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիառները ունեցաք դուք, Արցախը ծախեցինք մենք, բայց գործարանները ունեցաք դուք։ Ես աշխատանքից դուրս եմ գալու, իմ Քիա ինքնաշարժով գնամ տուն, ձեզ էնտեղ Ժակուար, գուցէ եւ Պենթլի, Մայպախ է սպասում։ Էդ ո՞նց եղաւ, մենք ծախեցինք, էդ 4 միլիառը մենք ստացանք, բայց չգիտես ինչու պետական մարմիններում աշխատած ձեր գործընկերներն էդպիսի կօշիկներ ունեն։ Ասում ա՝ սեւերի ու սպիտակների էք բաժանել։ Հազար ներողութիւն, մենք ենք բաժանե՞լ։ Իմ պատիկերացմամբ, երբ Ռոպերթ Քոչարեանի ժամանակ թոշակառուներն ամիսներով ցոյց էին անում, ասում էին՝ մեր 4000 դրամ թոշակը մի ուշացրէք, տուէք, էդ ընթացքում պարոն Ռոպերթ Քոչարեանի ընտանիքը մօտաւորապէս ինչքա՞ն ֆինանսական միջոցների էր տիրապետում։

Ձեզ թւում է՝ դա աւելի ցայտուն սեւերի ու սպիտակների բաժանու՞մ չէր։ Կարո՞ղ է ՀՀ քաղաքացիները չգիտեն, որ եթէ սխալուէիր մարդու ինքնաշարժներու շարասիւնը շրջանցէիր, ոտքերդ կը ջարդէին։ Էս սեւ ու սպիտակի բաժանո՞ւմ չէր։ Խօսում էք բռնապետութիւնից, եկէք ձեզ բռնապետութեան մի հատ փառահեղ օրինակ պատմեմ։ Իքս կամայական երկրում բարձրաստիճան պաշտօնեաներից մէկն ինքնասպան է լինում ըստ պաշտօնական վարկածի։ Բայց կարեւոր հանգամանք կայ այդտեղ՝ ինքնասպան է լինում երկու կրակոցով՝ մի հատ գլխին, մի հատ սրտին։ Գուշակէք՝ ում նախագահութեան տարիներին է դա տեղի ունեցել»,- ըսաւ  պատգամաւորը։

Վահագն Ալեքսանեան աւելցուց․ «Ձեզ թւում է, որ «դաւաճան» ու «հողատու» գոռացիք, մենք «հայասպան» չենք գոռալո՞ւ։ Ասում էք՝ ինչ արել, չեն արել նախկին ղեկավարները, բայց Արցախը պահել են։ Շատ լաւ տրամաբանութիւն է։ Ինչ արել, չեն արել, համատարած քորուփցիա են ստեղծել երկրում, բանակի համար անհրաժեշտ սպառազինութիւն չեն գնել, հարիւրաւոր միլիոններ են տարել Փանամայի ու այլ հեռափներ, այնպէս են արել, որ ժամկէտային զինծառայողների թիւը բազմապատիկ կրճատուել է»։

Հարակից Նյութեր

Leave a Comment