Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայ Խաղաղապահները Աֆղանիստանէն Դուրս Ելած են Մարտ Ամսու Սկիզբը

Հայ Խաղաղապահները Աֆղանիստանէն Դուրս Ելած են Մարտ Ամսու Սկիզբը

by MassisPost

«Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել Մարտ ամսի սկզբին», ԱԺ-ի արտահերթ նիստին ըսաւ ԱԺ Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարեանը։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Գեղամ Մանուկեան հարցուց ԱԺ նախագահին․ «Պաշտօնական Երեւանի որեւէ գերատեսչութիւն դեռ չի մեկնաբանել մի կարեւոր հանգամանք։ Խօսքը վերաբերում է Աֆղանստանում տեղակայուած հայ խաղաղապահ զօրախմբի այս պահի ճակատագրին։ Դիմում եմ Ազգային ժողովի նախագահութեանը՝ ուղղակի միջոցներ ձեռք առնի, որպէսզի պաշտօնական մեկնաբանութիւն, բացատրութիւն լինի մեր զինծառայողների գտնուելու վայրի, պայմանների, անվտանգութեան հետ կապուած»։

Ի պատասխան Անդրանիկ Քոչարեան ըսաւ․ «Ուզում եմ տեղեկացնել, որ հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսուայ սկզբին, այնպէս որ անհանգստանալու խնդիր չկայ։ Պաշտօնական յայտարարութիւն եղել է»:

Հարակից Նյութեր

Leave a Comment