Յուլիսի 6-ին Լոս Անճելոսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Լոնկ Պիչի քաղաքային խորհրդի անդամ Ստեյսի Մունգոյի հետ: Հանդիպման օրակարգը խարսխուած էր ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան եւ Լոնկ Պիչ քաղաքի միջեւ համագործակցութեան զարգացման խնդիրների վրայ:
Զրուցակիցների քննարկած հարցերում գերակշռում էին օրակարգի այն կետերը, որոնք վերաբերում էին գործարար կապերի խթանմանը, մշակութային փոխյարաբերութիւններին եւ նորարարական գաղափարներից ծնուած նախագծերին:
Լոնկ Պիչ քաղաքը՝ իր մօտ 500,000 բնակչութեամբ, մաս է կազմում Լոս Անճելոսի եւ Օրանջ մարզի միջեւ գտնուող «դարպասներ հանդիսացող քաղաքներ»-ից կազմուած շրջանի: Լոնկ Պիչի նաւահանգիստը Միացեալ Նահանգների կոնտեյներներ փոխադրող երկրորդ նաւահանգիստն է եւ աշխարհի ամենամեծ նաւահանգիստների շարքում է:
ոնկ Պիչի քաղաքային խորհրդի անդամ Սթեյսի Մունգոն վերընտրուել է այդ պաշտօնում 2018-ի Յունիսին՝ ներկայացնելով Լոնկ Պիչի քաղաքային խորհրդի 5-րդ ընտրաշրջանը: Նա այժմ հանդիսանում է Լոնկ Պիչ քաղաքի Տնտեսական զարգացման եւ ֆինանսների յանձնաժողովի նախագահ, Կլիմայի հարցերով յանձնաժողովի փոխնախագահ, եւ Նաւահանգիստներու, տրանսպորտի եւ ենթակառուցուածքների յանձնաժողովի անդամ:
Յուլիսի 8-ին Լոս Անճելոսի քաղաքային խորհրդի անդամ Նիթիյա Ռամանն Այցելեց ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն եւ հանդիպեց հայրենի դիւանագիտական ներկայացուցչութեան ղեկավար դեսպան Արմէն Բայբուրդեանին:
Զրուցակիցները քննարկեցին փոխհամագործակցութիւն ուղղութիւնները եւ ուրուագծեցին հնարաւոր նախագծերը: Նրանք պայմանաւորուեցին կազմակերպել իրենց անդրանիկ համատեղ համայնքային միջոցառումը: Գլխաւոր հիւպատոսը եւ քաղաքային խորհրդի անդամը նաեւ քննարկեցին ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:
Նիթիյա Ռամանը ծնուել է Հնդկաստանի հարաւային Կեռալա նահանգում եւ մօր հետ արտագաղթել է Միացեալ Նահանգներ վեց տարեկան հասակում£ Նա քաղաքաշինութեան մասնագէտ է եւ ներկայացնում է Լոս Անճելոս քաղաքի չորրորդ ընտրաշրջանըª ընտրուելով 2020 թ-նի Նոյեմբերին£ Ռամանի յաղթանակը Լոս Անճելոս Թայմզ թերթը բնութագրեց որպէս «քաղաքական երկրաշարժ»:
Լոս Անճելոսի չորրորդ ընտրաշրջանը ձգւում է Շերման Օքսից դէպի Սիլվեր Լէյք եւ Նորթ Հոլիվուտից մինչեւ Միդ-Ուիլշիր: