Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայկական Կողմը Պատրաստ Է Ադրբեջանին Տալ Բոլոր Ականապատ Դաշտերի Քարտէզները, Բայց Ոչ Միակողմանի

Հայկական Կողմը Պատրաստ Է Ադրբեջանին Տալ Բոլոր Ականապատ Դաշտերի Քարտէզները, Բայց Ոչ Միակողմանի

by MassisPost

Հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին տալ բոլոր ականապատ դաշտերի քարտէզները, խօսելով գերիների վերադարձի մասին` այսօր նախընտրական քարոզչութեան ընթացքում յայտարարեց վարչապետի պաշտօնակատարը։ Նիկոլ Փաշինյեանն ընտրողներին վստահեցրեց, թէ քարտէզների մի փոքր մասն է յանձնուել Ադրբեջանին։ «քաղաքացիական պայմանագիրն» այսօր Կոտայքի մարզում էր։

«մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թուերով տվել ենք այդ քարտէզներից: Երբ որ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել, բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնուող բոլոր ականադաշտերի քարտէզները տալ, բայց մեր հանրութիւնը չի հասկանայ, եթէ մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում ուղղակի միակողմանի վերադարձնենք», – ասաց նա:

Միացեալ Նահանգների եւ Վրաստանի իշխանութիւնների միջնորդութեամբ անցած օրը Հայաստան վերադարձվեց 15 գերի։ Ըստ Փաշինեանի` գերիների վերադարձի նոր գործընթաց է սկսուել։ Իսկ քարտէզներն, ասում է, նրանց փոխանակման համար չեն տվել, այլ քայլին քայլով են պատասխանել. «մենք իրենց թիկունքում գտնուող քարտէզները տվել ենք, բայց էլի ոչ թէ փոխանակութեան համար: Երբ որ Միացեալ Նահանգների պետքարտուղարի տեղակալն ասաց` դուք պատրաս՞տ էք քայլ անել, եթէ իրենք քայլ անեն, ես ասացի` այոյ, պատրաստ ենք քայլ անել: Ին՞չ քայլ էք պատրաստ անել, ես ասացի, որ մենք մեր ունեցած քարտէզների մի մասը կը տանք»:

Պաշտօնական Բաքուի հաղորդմամբ՝ հայկական կողմը գերիների դիմաց Աղդամում տեղակայուած 97 հազար ականների քարտէզներն է տվել: Սա ընդդիմադիր դաշտում քննադատութեան առիթ է դարձել։ Վարչապետի պաշտօնակատարն ընդդիմութիւնից հնչող մեղադրանքները շահարկում է համարում, օրինակ բերում Իսրայէլի իշխանութեան քայլը. «1027 մարդու բաց ա թողնում, որ մի զինուորին` Գիլաթ Շալիթին, ազատ արձակի, եւ գործարք է տեղի ունենում: 2011 թուականին մի զինուորի դիմաց ազատում են 1027 պաղեստինցու, որոնց մի մասին դատապարտել են ահաբեկչութեան համար, իսկ միւս 600-ին` գործողութիւնների համար, որոնց արդիւնքում մարդ է զոհուել»:

Իշխող «քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն յայտարարեց, թէ պէտք է անցնել պրոֆեսիոնալ բանակի, խօսեց դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտութիւնից։ Ձեռքին մուրճ էր, Եղուարդում էին նուիրել՝ որպէս պողպատէ մանդատի խորհրդանիշ. «մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի, Հայաստանը պէտք է վերածնունդ ապրի: Շատ դաժան, դժուար ժամանակներ ենք ապրում, բայց մենք ահա այս պողպատէ մանդատով նախ եւ առաջ երկրում պէտք է հաստատենք օրէնքի եւ իրաւունքի դիկտատուրա, այս պողպատէ մանդատով մենք պէտք է աւարտին հասցնենք դատաիրաւական համակարգի բարեփոխումները, մենք պէտք է ունենանք այնպիսի դատարաններ, որ այդ թեման ընդհանրապէս մոռանանք», – շեշտեց Փաշինեանը:

Վարչապետի պաշտօնակատարն ընտրողներին վստահեցրեց, թէ իրենք ամէն հնարաւորը անելու են, որպէսզի ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացեն։

«քաղաքացիական պայմանագիրն» այսօր հանդիպումներ ունեցավ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում՝ Եղուարդ, Նոր Գէղի, Նոր Հաճն, Աբովեան, Բիւրեղավան, Չարենցաւան։ Հրազդանում հանրահաւաք անցկացրին։

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment