Home ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՊԿ-ի Անմիջական Արձագանքի Յապաղումն Է, Որ Կը Յանգեցնէ Նման Մագլցումներու․ Լիլիթ Մակունց

ՀԱՊԿ-ի Անմիջական Արձագանքի Յապաղումն Է, Որ Կը Յանգեցնէ Նման Մագլցումներու․ Լիլիթ Մակունց

by MassisPost

«ՀԱՊԿ անմիջական արձագանքի յապաղումն է, որ յանգեցնում է նման մագլցումների», ԱԺ նիստին ըսաւ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավար Լիլիթ Մակունց՝ անդրադառնալով ՀՀ տարածքէն հայ զինծառայողներու գերեվարման։

«ՀՀ սահմանից մենք չենք կարող դա համարել գերեվարում, դա առեւանգում է։ Եւ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում եւ իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով յստակ գնահատական ու դիրքորոշում յայտնել Ատրպէյճանի անթոյլատրելի գործողութիւնների նկատմամբ։ Մեր հանրութեան շրջանում կայ ակնակալիք, որպէսզի ՀԱՊԿ-ը շատ օփերաթիւ կերպով արձագանգի տեղի ունեցող իրադարձութիւններին։ Եւ այդ օփերաթիւ արձագանգի յապաղումն է մի գուցէ, որ յանգեցնում է նման զարգացումների եւ մագլցումների։ Հետագայ բախումներից ու լարումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում են Հարաւային Կովկասում տեղի ունեցող նման անթոյլատրելի գործողութիւնները եւ զարգացումները ՀՀ տարածքային ամբողջականութեան, ինքնիշխան պետութեան նկատմամբ, պէտք է յստակ գնահատական տան»,- յայտարարեց Մակունցը։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment