Home ՀԱՅԱՍՏԱՆ «Եթէ Խնդիրին Սկսինք Լուծում Տալ Ռազմական Ճանապարհով, Այդ 1000 Զինծառայողները Մեր Տարածքէն Ողջ Դուրս Գալ Չեն Կրնար»․ Ասրեան

«Եթէ Խնդիրին Սկսինք Լուծում Տալ Ռազմական Ճանապարհով, Այդ 1000 Զինծառայողները Մեր Տարածքէն Ողջ Դուրս Գալ Չեն Կրնար»․ Ասրեան

by MassisPost

ՀՀ ԶՈՒ օփերաթիւ գլխաւոր վարչութեան պետ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, զօրավար-մայոր՝ Էդուարդ Ասրեան այսօր՝ Մայիս 27-ին, Պաշտպանութեան Նախարարութենէն ներս մամլոյ ասուլիսի ընթացքին, անդրադառնալով 6 հայ զինծառայողներու գերեվարման պատճառներուն, ըսաւ․ «Ռազմական ստորաբաժանումը շրջափակելով թշնամուն՝ պէտք է կիրառի ուժ, զէնք, որը նրան կը ստիպի լիարժէք ետ քաշուել մեր սահմաններից, բայց երբ շրջափակում ես եւ զէնք չես կիրառում, ապա ստացւում է այնպէս, ինչպէս ստացուեց, եւ դա կարող է տեղի ունենալ նորից, որովհետեւ, երբ յայտնւում էք իրար դիմաց եւ երկուստէք զէնք չէք կիրառում, ապա կարող են տեղի ունենալ նման բաներ»։

Ասրեան ըսաւ, որ մինչ այդ իրենք շրջափակած են ատրպէյճանցիները, առաջ քաշած պայմաններ, որ պէտք է դուրս գան մեր տարածքներէն, եւ ատրպէյճանցիները որոշակի չափով կատարած են այդ պայմանը․ «Սակայն մէկ այլ ուղղութիւնում ստեղծել են այլ իրավիճակ»։

Հարցին, թէ, ի վերջոյ, թշնամին քանի՞ հոգիով հատած է ՀՀ սահմանը Սեւ լճի եւ Գեղարքունիքի հատուածը, Ասրեան պատասխանեց, որ ռազմական ղեկավարութիւնը թշնամիի զօրքի քանակութեան վերաբերեալ մարդու քանակով չէ որ կու տայ գնահատական, այլ հակառակորդին կը գնահատեն ստորաբաժանումներով՝ վաշտ, գումարտակ , գունդ, բաժին։

«Ներկայ վիճակով հակառակորդի քանակը սահմանի ամբողջ երկայնքով չի գերազանցում 1000-ը, եւ այդ քանակը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարաւորութիւն չունի»,- յայտարարեց Ասրեան։

«Եթէ մենք խնդրին սկսենք լուծում տալ ռազմական ճանապարհով, ապա իրենք՝ այդ 1000 զինծառայողները միանշանակ մեր տարածքից ողջ դուրս գալ չեն կարող՝ կ’ոչնչացնենք բոլորին»։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի խօսքով՝ չկրակելու հրաման քաղաքական ղեկավարութիւնը չի տար։ «Չկրակելու հրամանի որոշում կայացնում է ռազմական ղեկավարութիւնը։ Քաղաքական ղեկավարութիւնը որոշում է խնդրի հանգուցալուծման համապատասխան ուղղութիւնները, պայմանները»,-նշեց Ասրեան՝ աւելցնելով․ «Եթէ մենք զգանք, որ այլեւս չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնուել եւ զգանք, որ հակառակորդը պատրաստւում է այլ գործողութիւնների դիմել, տեսնենք նախանշաններ, ապա միանշանակ կը կիրառենք ռազմական ուժ»։

Հարակից Նյութեր

Leave a Comment